Տեխնոլոգիական գագաթնաժողովի նպատակն է աջակցել հայկական ստարտափ էկոհամակարգին․Դիանա Արզումանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    60%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    93%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    69%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Տեխնոլոգիական գագաթնաժողովի նպատակն է աջակցել հայկական ստարտափ էկոհամակարգին․Դիանա Արզումանյան

Տեխնոլոգիական գագաթնաժողովի նպատակն է աջակցել հայկական ստարտափ էկոհամակարգին․Դիանա Արզումանյան

Մեկնարկեց Orion Summit 2022տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը կազմակերպել է ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող «Orion Worldwide Innovations»-ը:   

Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ գագաթնաժողովի նպատակն է ամփոփել իրենց գործունեության երկու տարիները, աջակցել հայկական ստարտափ էկոհամակարգին։ 

«Պանելային քննարկումների ժամանակ կբացահայտենք այն խնդիրները և լուծումները, որոնք առաջացել են մեր էկոհամակարգում։ Նպատակ ունենք Հայաստանը ներկայացնել որպես տեխնոլոգիական ուղղվածության երկիր»,- ասաց Արզումանյանը։ 

Նա նշեց, որ գագաթնաժողովում կլինի հինգ պանելային քննարկումներ։ Դրանց ընթացքում կխոսվեն հայկական «միաեղջյուր» (unicorn) ընկերություններից, այնուհետև կլինեն քննարկումներ՝ ձեռքբերումներ և միաձուլումներ թեմայով։ Կներկայացվեն նաև Հայաստանում ամենաարագ աճող 5 ընկերությունները, որոնք «միաեղջյուր» դառնալու մեծ պոտենցիալ ունեն։  

Orion Worldwide Innovations-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը նշեց, որ տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում կհայտարարվի Digital Julfa Network-ի (Թվային Ջուղա ցանցի)՝ որպես համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնության, պաշտոնական մեկնարկի մասին։ 

«Այն կներկայացնի ներդրումային բանկերի ոլորտում ավելի քան 50 տարվա փորձ ունեցող Մարկ Չենյանը։ Մեր տեսլականն է՝ ապագայում ունենալ տասը «միաեղջյուրներ», որոնք կմեծացնեն երկրի հարստությունը»,- նշեց նա։ 

«Ամերիաբանկի» իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյանը շեշտեց, որ իրենց համար կարևոր է լինել միջոցառման պլատինիում հովանավոր։ Ընդգծեց, որ կարևորում են թվայնացման զարգացումը Հայաստանում, ավելի կոնկրետ՝ հայկական բիզնեսում։ 

«Ամերիաբանկը» միշտ եղել է նորարար տարբեր բնագավառներում։ Կարևորել է տարբեր նորարար ծրագրերի իրականացումը։ Մենք արդեն մի քանի տարի է զարգացնում ենք տարբեր էկոհամակարգեր, որոնք նպատակաուղղված են ինչպես բիզնեսի կյանքի հեշտացմանը, այնպես էլ տարբեր կազմակերպությունների»,- ասաց նա։ 

Թեմայի այլ նորություններ