Տեղի ունեցածը կարող է լինել «հոգեբանական օպերացիա». գործարար Իլոն Մասկը մեկնաբանել է ինքնաթիռի կործանումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    22 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    10 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    76%
    16 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    99%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    73%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 13°C
    98%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.2371
  • Դոլար = 388.01

Տեղի ունեցածը կարող է լինել «հոգեբանական օպերացիա». գործարար Իլոն Մասկը մեկնաբանել է ինքնաթիռի կործանումը

Տեղի ունեցածը կարող է լինել «հոգեբանական օպերացիա». գործարար Իլոն Մասկը մեկնաբանել է ինքնաթիռի կործանումը

Գործարար Իլոն Մասկը, մեկնաբանելով ինքնաթիռի կործանումը, որով թռչում էր «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, կարծում է, որ տեղի ունեցածը կարող է լինել «հոգեբանական օպերացիա»։ Այսպես է նա արձագանքել X (Twitter) սոցիալական ցանցի օգտատերերից մեկի գրառմանը, ով հայտարարել է, որ ավիաաղետը «թույլ չտվեց երկար սպասել»։

«Ավելի, քան սպասում էի: Ոչ մեծ հավանականություն կա, որ սա հոգեբանական օպերացիա է»,- ի պատասխան ասել է Մասկը:

Embraer Legacy բիզնես ջեթը օգոստոսի 23-ի երեկոյան Մոսկվայից ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ։ Այն ընկել է Տվերի մարզի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլոգովսկի շրջանի Կուժենկինո բնակավայրի մոտ։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է տասը մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ։ Նրանք բոլորը զոհվել են։ Հարուցվել է քրեական գործ 236-րդ հոդվածով՝ օդային տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելու մասին։

Թեմայի այլ նորություններ