Ճշմարտությունն ասվել է նաև խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ժամանակ. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    72%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    63%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    75%
    2 կմ/ժ
  • Արցախ 18°C
    65%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ճշմարտությունն ասվել է նաև խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ժամանակ. վարչապետ

Ճշմարտությունն ասվել է նաև խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ժամանակ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժողովրդին կոչ արեց չտրվել վախի և խուճապի, թույլ չտալ, որ մեր խոցված հպարտությունը և վիրավորված արժանապատվությունը ոտնատակ անեն:

«Մի՛ տրվեք անապագայության քարոզին: Այո, հավատացեք միայն ու միայն պաշտոնական տեղեկատվությանը: Ամեն օր նրանք ձեզ խաբում են: Ճշմարտությունը, որքան էլ դառը լինի, մենք երբեք ձեզնից չենք թաքցրել: Այո, պատերազմի ժամանակ ճշմարտությունն ասվել է պատերազմի կանոններով: Վերանայեք առաջին օրվանից ասվածը և կտեսնեք, որ ամբողջ ճշմարտությունը մատուցվել է, ամբողջ ճշմարտությունը ասվել է՝ պատերազմի կանոններով, բայց ուշադիր ընթերցողը և ուշադիր ունկնդիրը ամեն ինչ կարող էր կարդալ այնտեղ»,- նշեց Փաշինայնը:

Վարչապետն ընդգծեց, որ ճշմարտությունն ասվել է նաև խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ իր հանդիպումների ժամանակ, և ինքն այդ հանդիպումներին հստակ ասել է, որ իրենց հրավիրել է ամեն ինչ պատմելու համար, որովհետև այն, ինչ իրենց է պատմել, հրապարակային հնարավոր չէ ասել պատերազմական իրավիճակի պատճառով, բայց նաև չի ուզում ստացվի, թե թաքցնում են ճշմարտությունը:  

«Այն ուժերը, որ պատերազմի առաջին օրից ասում էին, որ բոլոր հնարավոր միջոցներով, ամեն գնով պետք է կանգնեցնել, այստեղից դուրս գալուց հետո ուրիշ պրոցեսներ էին նախաձեռնում, ասում էին՝ այո, թող ամեն գնով կանգնեցնեն, հետո մենք դա կտեսնենք՝ ոնց կօգտագործենք մեր քաղաքական նպատակների համար: Եվ նրանք այսօր շատ վատ են զգում և զարմացած են, որ դա չի ստացվում իրենց մոտ»,- ասաց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ