Ճանապարհը չզիջելու շուրջ սկսվել է վիճաբանություն, հնչել են ինքնաձիգից կրակոցներ, կա վիրավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    13 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    76%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    81%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    69%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    6 կմ/ժ
  • Արցախ 20°C
    67%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ճանապարհը չզիջելու շուրջ սկսվել է վիճաբանություն, հնչել են ինքնաձիգից կրակոցներ, կա վիրավոր

Ճանապարհը չզիջելու շուրջ սկսվել է վիճաբանություն, հնչել են ինքնաձիգից կրակոցներ, կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, բացահայտվել է առանձնապես ծանր հանցագործություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ, եղել է վիրավոր: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ապագա գյուղի հարակից տարածքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Զավեն Մ.-ն, նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Մ.-ն «մի կաթիլ մեղրի» պատմություն հիշեցնող՝ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Խոդեդա Ֆ.-ի հետ: Վերջինս եղել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:

Վիճաբանության ժամանակ փոխադարձ հնչեցրել են հայհոյանքներ, և միմյանց միջև տեղի է ունեցել քաշքշոց:

Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են, որ այդ ամենին ներկա են եղել «Մերսեդես»-ի ուղևորներ Խոդեդա Ֆ.-ի՝ Արարատի մարզի բնակիչ 55-ամյա կինը և կնոջ քույրը: 

Վիճաբանություն-քաշքշոցից հետո նշված անձինք հեռացել են, ու Խոդեդա Ֆ.-ն կատարվածի մասին պատմել է իր որդիներ, Արմավիրի մարզի բնակիչներ 32-ամյա Ռուստամ Ֆ.-ին, 29-ամյա Քյարամ Ֆ.-ին, ովքեր նախապես պայմանավորվել են և նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, եկել են Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի վարչական տարածք, որտեղ կամրջի հարևանությամբ հանդիպել են Զավեն Մ.-ին, Գևորգ Մ.-ին, Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Հ.-ին և վերջինիս ընկերների հետ:

Սկսվել է վիճաբանություն, որի ժամանակ Քյարամ Ֆ.-ն իր մոտ եղած ինքնաձիքով կրակահերթ է արձակել Դավիթ Հ.-ի կողմից վարվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի և հավաքված մարդկանց ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով Դավիթ Հ.-ն ստացել է հրազենային վնասվածք ոտքի հատվածում, իսկ մյուսները դիմել են փախուստի: 

Ոստիկանության աշխատանքների արդյունքում Ապագա գյուղում՝ ժողովրդին հայտնի «Նասոսնի» կոչվող հատվածում, հայտնաբերել են Դավիթ Հ.-ի կողմից վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի վրա առկա են բազմաթիվ կրակոցի հետքեր: 

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Թեմայի այլ նորություններ