Ճանապարհների ապաշրջափակման գործում պետք է հարգվի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքը․ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    49%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    55%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    53%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    66%
    9 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    9 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    48%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    49%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    50%
    13 կմ/ժ
  • Արցախ 24°C
    58%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ճանապարհների ապաշրջափակման գործում պետք է հարգվի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքը․ Փաշինյան

Ճանապարհների ապաշրջափակման գործում պետք է հարգվի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքը․ Փաշինյան

Եվրախորհրդրանում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակման հարցին։

Վարչապետը վկայակոչել է Գրանադայում ստորագրված հայտարարությունը, որի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու հարաբերությունների կարգավորման այդ կարևոր սկզբունքը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության վրա։

Փաշինյանն ընդգծել է, որ վերոհիշյալ սկզբունքն արտացոլվել է հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ:

«Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական տարածքով միջանցք տալ Ադրբեջանին: Միջազգային առօրյա խոսույթում ձեզ ծանոթ բառապաշարով միջանցք ասելով հասկանում են պարզապես միջպետական ճանապարհներ: Բայց մեր տարածաշրջանի պարագայում կա մի առանձնահատկություն: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ միջանցք բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի պարագայում, որը պետք է ապահովեր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը: Առանձնահատկությունն այն է, որ ըստ այդ փաստաթղթի՝ Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլեւ հինգ կիլոմետր լայնությամբ տարածքային շերտ, որը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, խաղաղապահների վերահսկողության ներքո: Հետևաբար, այս կոնտեքստում, միջանցք բառն ունի արտատարածքային շերտի իմաստ»,- պարզաբանեց Փաշինյանը:

Նրա պնդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը երբեք, ոչ մի տեղ, իր որևէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության և իրավազորության որևէ սահմանափակման չի համաձայնվել, նման խոստում չի տվել, հետևաբար ի՞նչ է նշանակում վերը մեջբերված սկզբունքը:

«Նշանակում է մի պարզ բան. Հայաստանը և Ադրբեջանն իրենց սուվերենության, իրավազորության հիման վրա, առանց վերոհիշյալ միջանցքային խոսակցությունների միմյանց համար պետք է բացեն իրենց ճանապարհները: Այդ ճանապարհների անցագրային կետերում պետք է գործեն սահմանային և այլ վերաբերելի հսկողական ծառայություններ` երկրների իրավազորության, սուվերենության, օրենսդրության հիման վրա: Սա պետք է արվի փոխադարձության և հավասարության սկզբունքով, և մենք պատրաստ ենք օր առաջ գնալ այդպիսի լուծումների, պատրաստ ենք վերականգնել Մեղրիի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն Ադրբեջանը և Հայաստանը, այլև Հայաստանի հարավային շրջանները հյուսիս-արեւմտյան շրջանների հետ, Ադրբեջանի հարավ-արևմտյան շրջանները` Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, հետագա շարունակությամբ Հայաստանը Թուրքիայի հետ, Ադրբեջանը Թուրքիայի հետ, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, արևելքը-արևմուտքի հետ՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական, հյուսիսը-հարավի հետ՝ Ծոցից մինչև Սև ծով: Հայաստանում այս նախագիծն անվանում ենք Հայկական Խաչմերուկ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Փաշինյանի դիտարկմամբ՝ այդ նախագիծն ավելի տարածաշրջանացնելու, ռեբրենդինգի ենթարկելու և Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից Խաղաղության խաչմերուկ անվանելու ժամանակն է, և այդ անունը նույնքան կարևոր և ընդունելի է հայկական կողմի համար: Նույն տրամաբանությամբ Հայաստանը պատրաստ է ավտոճանապարհների բացմանը նույնպես: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իր տարածքում ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը, որովհետև խաղաղության խաչմերուկը ենթադրում է այդ թվում խողովակաշարերի և էլեկտրագծերի անցում:

«Նման լուծումները շատ կարևոր են նաև Հայաստանի Հանրապետության համար, որովհետև մեր երկիրն արդեն 30 տարի շրջափակման մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Ինչպես տեսնում եք, Հայաստանին տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելու մեջ մեղադրելու որևէ հիմք չկա և կան վերլուծություններ, որ պաշտոնական Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է` տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու, Հայաստանի նորանոր տարածքներ օկուպացնելու, կամ Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար: Նման բան թույլ տալ չի կարելի»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավաստիացրեց, որ տրանսպորտային կոմունիկացիաների մասով, ներառյալ փոխադարձության սկզբունքի պահպանմամբ, Հայաստանը պատրաստ է գնալ ընթացակարգերի պարզեցումների, պատրաստ է ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը ՀՀ տարածքով` հույս ունենալով նաև փոխադարձության։ Հայկական կողմը պատրաստ է նաև զորքերի հայելային ետքաշման՝ 1991 թվականի սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը Հայաստանի ոչ մի տարածքում զորք չի ունենա, Հայաստանն էլ Ադրբեջանի: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաև այսպես կոչված անկլավների հարցը։

Թեմայի այլ նորություններ