Տավուշի մարզպետը հայտարարել է, թե մարզում սահմանների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    90%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Տավուշի մարզպետը հայտարարել է, թե մարզում սահմանների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Տավուշի մարզպետը հայտարարել է, թե մարզում սահմանների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե մարզում սահմանների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

«Մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով, ոչ մի խնդիր չեմ տեսնում», - ասել է նա։ Անդրադառնալով անկլավների թեմային, մարզպետը նշել է, թե այդ մասով այս պահին բանակցություն տեղի չի ունենում։ 

«Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնն էլ ունեն նրանք՝ և՛ Տավուշի մարզում, և՛ ՀՀ տարբեր հատվածներում, այդ հարցը լուծվելու է, վարչապետը բազմիցս շեշտել է, բացատրել է, հարցը լուծվելու է սահմանազատման, սահմանագծման ընթացքում», - նշել է նա։

Նա ասաց, թե անկլավների թեման միշտ է եղել, ոչ թե առաջ է եկել հեղափոխությունից հետո. «Ինչ խնդիր ունենք մենք, նույնն ունեն ադրբեջանցիները, պետք է նստել սեղանի շուրջ, որոշել հարցերը»։

Թեմայի այլ նորություններ