Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում կառուցվող տներ կա՞ն. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    90%
    9 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    90%
    11 կմ/ժ
  • Արարատ 11°C
    66%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    91%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    82%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    95%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում կառուցվող տներ կա՞ն. Նիկոլ Փաշինյան

Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում կառուցվող տներ կա՞ն. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում կառուցվող տներ կա՞ն։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նշեց, որ փետրվար ամսվա տվյալներով՝ մարզում առևտրային բանկերի կողմից հաստատվել է մոտ 250 վարկ։

«Կիրանց գյուղում՝ 13, Բերքաբերում՝ 16,  Ոսկեվանում՝ 3, Բաղանիսում՝ 1, սա է ընդհանուր պատկերը»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ պրոցեսը շատ լավ է։

«Այդ թվերը ինչ-որ առումով ինդիկատոր են, թե ինչքանով են մարդիկ հավատում խաղաղության օրակարգին։ Սա կարևոր, պետք է խթանել, որ հատկապես այդ հատվածներում մարդիկ ավելի ակտիվ լինեն», - նշեց վարչապետը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն էլ ասաց, որ առաջիկայում շուրջ 100 նոր պայմանագիր կավելանա Տավուշում։

«Սա, իրոք, շատ կարևոր է, պետք է այս ծրագիրը շարունակենք, համոզված եմ՝ սա լավ տնտեսական էֆեկտ է բերելու»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ