Տարեցտարի ավելանում են ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ աջակցման կենտրոններ դիմելու դեպքերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    43%
    13 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    56%
    9 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

Տարեցտարի ավելանում են ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ աջակցման կենտրոններ դիմելու դեպքերը

Տարեցտարի ավելանում են ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ աջակցման կենտրոններ դիմելու դեպքերը

2020 թվականին ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցման կենտրոններ դիմելու դեպքերը 1000-1300-ն են եղել, այս տարի՝ 10 ամիսների դրությամբ, կա 1006 դեպք։ Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության, մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանի՝ այս ցուցանիշը պայմանավորված է այն աշխատանքով, որն իրականացնում են այդ կենտրոններն ու տարբեր գերատեսչություններ։

«Նախարարությունը, բացի աջակցության կենտրոնների ծրագրից, համաֆինանսավորում է նաև ապաստարաններին։ Այս պահին կա երկու ապաստարան, որը ծառայություններ է մատուցում բռնության ենթարկված կանանց ու աղջիկներին, որտեղ նրանք կարող են բնակվել 6-12 ամիս»,- այս մասին նա ասաց երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ:

Բոստանչյանի խոսքով՝ մեկնարկում է ակտիվության 16-օրյա արշավ՝ ընդդեմ գենդերային բռնության կանխարգելման։ 16-օրյակի շրջանակներում նախարարությունը մեծացրել է ջանքերը՝ իրազեկելու հանրությանը խնդրի վերաբերյալ, ավելացրել՝ կանանց և աղջիկներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը։ 2020 թվականից ի վեր ՀՀ բոլոր մարզերում և Երևանում գործում են ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցման կենտրոններ։ Ըստ բանախոսի՝ տարեցտարի ավելանում են այդ կենտրոններին դիմող անձանց թվերը։

«Տրամադրում ենք նաև միանվագ դրամական աջակցություն ընտանիքում բռնության ենթարկված կանանց։ Շատ հաճախ նշվում է, որ խնդրի կանխարգելումը գտնվում է երկու գերատեսչությունների տիրույթում, բայց դա այդպես չէ, դա բոլորիս աշխատանքն է, այդ թվում՝ տարբեր կազմակերպությունների, և յուրաքանչյուրս՝ որպես օրինաչափ քաղաքացի, մեր ներդրումը պետք է ունենանք բռնությունը կանխարգելելու տեսանկյունից»,- ընդգծեց նա։

Ընդդեմ կանանց դեմ բռնության կոալիցիա հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում տարեկան արձանագրվում է 10 կնոջ սպանության դեպք, որոնք սպանվում են իրենց ամուսինների, նախկին ընկերոջ, կողակցի կամ ընտանիքի այլ անդամի կողմից։

«Բռնությունը միայն ընտանեկան բռնության մասին չէ, նաև՝ սեռական բռնության, այն կանանց մասին, որոնք ենթարկվում են հայրիշխանական ճնշումների։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս պայքարին միացել է նաև պետությունը»,- այս մասին նա ասաց ասուլիսի ժամանակ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության, մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանն էլ ընդգծեց՝ ընտանեկան բռնության դեպքերի մեծ մասը տեղի է ունենում Երևանում, բայց մարզային կտրվածքով այս տարի դեպքերով առաջինը Շիրակի մարզն է, Սյունիքը, Կոտայքը, այնուհետև՝ Գեղարքունիքը․ «Իրականացնում ենք նաև տնտեսական հզորացման ծրագիր, որը նախարարությունն սկսել է իրականացնել, երբ գրանցվեցին դեպքեր, որ կինը, չունենալով տնտեսական ներուժ, վերադարձել է բռնարարի մոտ։ Առայժմ այս ծրագիրը իրականացնում ենք երեք մարզերում՝ Գեղարքունիք, Արագածոտնի և Տավուշի, յուրաքանչյուր մարզում այս տարվա դրությամբ 20 անձ ստացել է այդ ծրագրի աջակցությունը»։

Ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիայի անդամ Անահիտ Գևորգյանն էլ անդրադարձավ բռնության դեպքերին իրավապահների արձագանքին:

«Ոստիկանության վերաբերմունքը նման դեպքերում կտրուկ փոփոխվել է, եթե նախկինում արհամարհում էին, մեղադրում կնոջը, հիմա ավելի շատ պաշտպանում են կնոջն ու օգնում իրենց միջոցառումերով»,- ասաց նա։

Թեմայի այլ նորություններ