Տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա․ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    63%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    13 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    85%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23765
  • Դոլար = 387.646

Տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա․ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ

Տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա․ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Թուրքիայի ներկայացուցիչ Սեդաթ Օնալը երեկ պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը և գործողությունները, մեղադրել Հայաստանին՝ իբր իրավիճակը լարելու համար։

«Որպես տարածաշրջանային խաղաղությամբ և կայունությամբ խիստ հետաքրքրված և այդ նպատակին հասնելուն ուղղված նախաձեռնություններում ակտիվորեն ներգրավված երկիր՝ Թուրքիան մտահոգված է Հայաստանի փորձերով՝ չարաշահելու միջազգային հարթակները, ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ քաղաքական դրդապատճառներով Լաչինի ճանապարհի վերաբերյալ պնդումներ արտահայտելու համար։ Ադրբեջանի օրինական մտահոգությունները պետք է հաշվի առնվեն»,- նշել է ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա։

«Մենք հայտնել ենք Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման մեր հանձնառությունը և քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Խաղաղությունը ձեռք է բերվում երկխոսության միջոցով»,- նշել է թուրք դիվանագետը:

Թեմայի այլ նորություններ