Սյունիքում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների հետ քննարկվել են բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    46%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    89%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    15 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Սյունիքում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների հետ քննարկվել են բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը

Սյունիքում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների հետ քննարկվել են բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուին։

Այս մասին հայտնում են մարզպետի աշխատակազմից:

Մարզետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Պարենի ՀԾ-ին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու և նրանց կարիքները հոգալու գործընթացում ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ դժվարությունները հաջողվեց հաղթահարել նաև գործընկեր կազմակերպությունների հետ միասնական աշխատանքի շնորհիվ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղահանվածներին աջակցելուն ուղղված հետագա ծրագրերի ճիշտ մեխանիզմներին ու այդ համատեքստում համագործակությանն առնչվող հարցեր։

Տիկին Սկաուն ներկայացրել է նաև 2022-2023 թթ․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Սյունիքում իրականացված ու այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։

Կազմակերպությունը գործունեություն է ծավալել Գորիս, Սիսիան, Տեղ, Տաթև, Մեղրի համայնքներում, նոր ծրագիր է սկսել Կապանում։ Իրականացված աշխատանքների շարքում եղել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ներդրումներ՝ ոռոգման ցանցերի կառուցում և նորոգում, արևային կայանների տեղադրում, լոգիստիկ կենտրոնի հիմնում, գյուղատնտեսների վերապատրաստումներ, աջակցություն փոքր բիզնեսին, նոր այգիների հիմնում, կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրում, օժանդակություն գյուղատնեսական կրթությանը և այլն։

Այս ընթացքում ծրագրի կողմից Սյունիքում 53 կմ ոռոգման ջրի ցանց է կառուցվել՝ մարզում ոռոգելի դարձնելով 1400 հա հողատարածք։

Նշվել է, որ մարզային ծրագիրը շարունակվում է, ու Սյունիքում նախանշվածը, հատկապես սահմանամերձ գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումները բնականոն հունով ընթանում են։

Ռոբերտ Ղուկասյանը առաջիկա ծրագրերի հետ կապված նաև առաջնահերթություններ ու մարզի համար ցանկալի ուղղություններ է  առանձնացրել, որոնց միջազգային գործընկերները խոստացել են ուշադրություն դարձնել։

Թեմայի այլ նորություններ