Սյունիքում դեսպան Թրեյսին չի հանդիպել վարչապետ Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    32%
    30 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    90%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    73%
    10 կմ/ժ
  • Արարատ 28°C
    46%
    10 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    49%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    32%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    28 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    65%
    21 կմ/ժ
  • Արցախ 20°C
    54%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

Սյունիքում դեսպան Թրեյսին չի հանդիպել վարչապետ Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ

Սյունիքում դեսպան Թրեյսին չի հանդիպել վարչապետ Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ

Դեսպան Լին Թրեյսիի Սյունիք կատարած այցն այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չուներ: Այս մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում:

«Վերջին շաբաթների ընթացքում մի քանի պարբերականներում նկատել ենք հրապարակումներ ապրիլին դեսպան Լին Թրեյսիի Սյունիք կատարած այցի վերաբերյալ, որոնցում ներկայացվում են սխալ տեղեկություններ։ Դեսպանի Սյունիք կատարած այցը այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չուներ, և Սյունիքում գտնվելու ընթացքում դեսպան Թրեյսին չի հանդիպել կամ խոսել վարչապետ Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ։

Ինչպես ավելի վաղ մենք հայտնել էինք, դեսպանը Սյունիքի մարզ էր մեկնել տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը նաև հանդիպել էր ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման»,- նշված է հաղորդագրությունում:

Դեսպանի Սյունիք կատարած այցի մանրամասները՝ այստեղ:

Թեմայի այլ նորություններ