Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Հայաստանում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարության ընթացքին
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Հայաստանում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարության ընթացքին

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Հայաստանում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարության ընթացքին

ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ, ծանոթացել Հայաստանում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարության ընթացքին. այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Աղբավայրը կառուցվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համաձայնագրի շրջանակում և Հայաստանում կոշտ թափոնների համալիր կառավարման համակարգի ներդրման առաջին փորձն է։

Նախարարի պաշտոնակատարը մարզպետ Ահարոն Սահակյանի ուղեկցությամբ շրջել է շինհրապարակում, շինարարության կապալառու «Tunnel Sadd Ariana» ՓԲ ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել աշխատանքների իրականացման ընթացքը։

Նոր աղբավայրի տարածքում ներկայումս ընթանում են թափոնների հեռացման համար անհրաժեշտ շինարարական աշխատանքներ՝ տեղադրվում են կեղտաջրերի հեռացման և գազի հավաքման խողովակներ, ընթացքի մեջ են վտանգավոր թափոնների պահեստի, աղբատար մեքենաների կշռման համար համապատասխան ենթակառուցվածքների և երթուղու համար նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։

Ս․ Պապիկյանը հորդորել է աշխատանքներն իրականացնել ըստ ժամանակացույցի և սահմանված որակային չափանիշներին համապատասխան։

«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։ Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, Կոտայքի մարզի Ակունք և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) , Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամի (NIF) կողմից:

 Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։

Թեմայի այլ նորություններ