Սուրեն Պապիկյանը կարևորել է Շիրակի մարզի և Գյումրու զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 31°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Սուրեն Պապիկյանը կարևորել է Շիրակի մարզի և Գյումրու զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը

Սուրեն Պապիկյանը կարևորել է Շիրակի մարզի և Գյումրու զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի հետ հետևել է Գյումրիում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։

Պատվիրակությունը եղել է Մայակովսկի և Մատնիշյան փողոցներում։

Մայակովսկի փողոցի 650 մետրը կառուցվում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ, շինաշխատանքներն ընթացքի մեջ են: Մատնիշյան փողոցը ևս նույն ֆինանսավորմամբ է իրականացվում, 700 մ հատվածում տեղադրվում է ասֆալտի երկրորդ շերտը:

Սուրեն Պապիկյանին է ներկայացվել նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակներում  Գյումրու համայնքապետարանի կողմից ձեռքբերված 63 նոր միկրոավտոբուսը։ Դրանցից 4-ը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20 մեքենա, արդեն Գյումրիում է: Առաջիկայում կներկրվի հաջորդ խմբաքանակը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը կարևորելով է Շիրակի մարզի, մասնավորապես, Գյումրու զարգացմանը միտված բոլոր ձեռնարկների ու ծրագրերի իրականացումը։

Թեմայի այլ նորություններ