Սուրեն Պապիկյանը կարևորել է բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը ատեստավորման գործընթացին
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    46%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    24 կմ/ժ
  • Լոռի 16°C
    70%
    7 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 23°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    46%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    52%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    46%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    7 կմ/ժ
  • Արցախ 22°C
    69%
    14 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Սուրեն Պապիկյանը կարևորել է բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը ատեստավորման գործընթացին

Սուրեն Պապիկյանը կարևորել է բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը ատեստավորման գործընթացին

Այս շաբաթ ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը։
 
Ատեստավորման առաջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստությունից։
 
Քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ 
 
Սպաները հանձնել են քննություններ ձգումներ պտտաձողի վրա, իրանի ծալում և տարածում, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։
 
Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված զինծառայողներին՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները մարտական պատրաստության իրենց աստիճանով պետք է դրական օրինակ ծառայեն ենթականերին։
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն պատրաստության այն նույն բարձր աստիճանը, որով նախորդ շաբաթ անցկացված ատեստավորման ժամանակ աչքի են ընկել ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայակազմերի առաջին ենթախմբում ներգրավված զինվորականները։
 
 
Դեկտեմբերի 5-ին էլ ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի երկրորդ՝ կրակային պատրաստության ստուգարքը։
 
Քննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, որը վստահություն է հայտնել, որ ատեստավորվող սպաները դիպուկ կխոցեն նշանակված թիրախները՝ լավագույնս ցուցադրելով կրակային պատրաստության իրենց հմտությունները։
 
Քննությունների ակտիվ փուլն ընթացքի մեջ է. առջևում շարային և մասնագիտական պատրաստության ստուգարքներն են։

Թեմայի այլ նորություններ