Սոցիալական կարևոր նշանակության շուկաները ՄՊՀ-ի ամենօրյա ուշադրության կենտրոնում են. Գեղամ Գևորգյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    100%
    11 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    44%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    64%
    7 կմ/ժ
  • Արցախ 14°C
    91%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Սոցիալական կարևոր նշանակության շուկաները ՄՊՀ-ի ամենօրյա ուշադրության կենտրոնում են. Գեղամ Գևորգյան

Սոցիալական կարևոր նշանակության շուկաները ՄՊՀ-ի ամենօրյա ուշադրության կենտրոնում են. Գեղամ Գևորգյան

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան շնորհավորական ուղերձ է հղել Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես նշված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Որպես Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավար՝ այսօր ինձ համար անչափ կարևոր և հաճելի առիթ է շնորհավորելու մրցակցության ոլորտի աշխատողներին, բիզնեսի ներկայացուցիչներին և սպառողներին Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ:

Դեկտեմբերի 5-ը համաշխարհային տոնացույցով նշվում է որպես Մրցակցության օր սկսած 2010 թվականից ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի նախաձեռնությամբ: Սա ևս մեկ պատեհ առիթ է աշխարհի տարբեր երկրներում բարձրաձայնելու մրցակցության օգուտների մասին և ուշադրություն սևեռելու ոլորտի խնդիրների վրա:

Մրցակցությունը բիզնեսի արդյունավետության բարձրացման և գլոբալ առաջընթացի, ինչպես նաև երկրների երկարաժամկետ տնտեսական զարգացման շարժիչ ուժն է:  Մրցակցությունը հենց այն անտեսանելի ձեռքն է, որն անզեն աչքի համար աննկատ կարգավորում է շուկան, առաջ մղում բիզնեսին և հեշտացնում սպառողների կյանքը՝ նրանց համար ստեղծելով ապրանքների և ծառայությունների մատչելի այլընտրանքներ:

Այս տարի մրցակցության համաշխարհային օրը նշում է «Առաջնահերթություն տալով սոցիալապես զգայուն ոլորտներին» կարգախոսի ներքո: Սա շատ կարևոր ուղերձ է, որի հիմքում ընկած է մարդակենտրոնությունը: Չէ որ մեր բոլորի գործունեության գերնպատակը հենց մարդկանց բարօրությունն է, նրանց կյանքն ավելի լավը դարձնելը:

Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող շուկաները գտնվել և գտնվում են Հանձնաժողովի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Մենք առավել աչալրջորեն ենք հետևում այդ շուկաներում խաղի կանոնների պահպանմանը: Հանձնաժողովի տարեկան ուսումնասիրությունների շարքում անպայմանորեն տեղ են գտնում նաև սոցիալապես զգայուն ոլորտներ: Իհարկե, այս ոլորտներում բացահայտվող  խնդիրները միայն մրցակցային չեն: Դրանք համընդգրկուն են և  համակարգային  լուծումներ են պահանջում՝ պետական այլ մարմինների, բիզնեսի և սպառողների ջանքերի մեկտեղմամբ:

 Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, բարեկեցություն և ամենայն բարիք»: 

Թեմայի այլ նորություններ