Սնանկության դատարանը Առաքել Մովսիսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/07/2021
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Սնանկության դատարանը Առաքել Մովսիսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/07/2021

Սնանկության դատարանը Առաքել Մովսիսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/07/2021

Օրեր առաջ՝ հուլիսի 1-ին Սնանկության դատարանի դատավոր Բագրատ Մկրտչյանի որոշմամբ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եւ և նրա գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին ՀԺ-ն տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Մայիսի 25-ին «Ամերիաբանկ»-ը դիմել էր սնանկության դատարան Մովսիսյանին սնանկ ճանաչելու պահանջով:

Դատարանը ծանուցումներ էր ուղարկել Առաքել Մովսիսյանին`դիմումում նշված պարտապանի բնակության եւ հաշվառման վայրի հասցեով: Ծանուցմանը դատարանը կցել է դիմումը եւ որոշումը պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ`իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար, սակայն ծրարները հետ են վերադարձվել դատարան`առանց հասցեատիրոջը հանձնվելու, նշումով`«Չպահանջված»:

Նկատի ունենալով, որ Մովսիսյանը բացակայում է իր բնակության (գտնվելու) վայրից եւ վերջինիս բնակության վայրը չի բացահայտվել, դատարանը գտել է, որ նրա եւ նրա գույքի նկատմամբ պետք է հայտարարել հետախուզում:

Այսպիսով ըստ որոշման՝ Մովսիսյանի եւ նրա գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Իսկ որեւէ գույք հայտնաբերելու դեպքում արգելանք կդրվի դրա վրա:

Թեմայի այլ նորություններ