Սիդորովը կարծում է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները միջոցներ կձեռնարկեն Կովկասում իրադրության կայունացման համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    67%
    12 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    75%
    2 կմ/ժ
  • Արարատ 14°C
    45%
    7 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    60%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    68%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Սիդորովը կարծում է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները միջոցներ կձեռնարկեն Կովկասում իրադրության կայունացման համար

Սիդորովը կարծում է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները միջոցներ կձեռնարկեն Կովկասում իրադրության կայունացման համար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը կարծիք է հայտնել, որ  կազմակերպության անդամ երկրների ղեկավարները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները Կովկասի տարածաշրջանում իրադրության կայունացման համար։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Սիդորովն այդ մասին ասել է նոյեմբերի 16-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։ 

«Ես չեմ կարող դատել, թե ինչ որոշում կկայացնեն պետությունների ղեկավարները: Կարծում եմ, որ նրանք կձեռնարկեն բոլոր միջոցները կայունացնելու իրադրությունը կովկասյան հողում՝ նաև Հայաստանում, և հարակից  պետություններում», - նշել է Սիդորովը։

Նա հավելել է, որ միջոցառումներն առաջարկվել են դեռևս 2022 թվականին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության պատվիրակության՝ Հայաստանում կատարած աշխատանքի արդյունքների հիման վրա:

Թեմայի այլ նորություններ