Սիբիրախտի դեմ խոշոր և մանր եղջերավորների կրկնակի պատվաստումներ են իրականացվել Գեղարքունիքի և Շիրակի մարզերում
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    30%
    22 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 30°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    30%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    30%
    22 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Սիբիրախտի դեմ խոշոր և մանր եղջերավորների կրկնակի պատվաստումներ են իրականացվել Գեղարքունիքի և Շիրակի մարզերում

Սիբիրախտի դեմ խոշոր և մանր եղջերավորների կրկնակի պատվաստումներ են իրականացվել Գեղարքունիքի և Շիրակի մարզերում

Խոշոր և մանր եղջերավորների շրջանում սիբիրախտի դեմ կրկնակի պատվաստումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վանևան և Տորֆավան համայնքներում հունիսի 24-25-ը, ինչպես նաև Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում հուլիսի 1-ին:

Այս մասին տեղեկացնում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնն» ու անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում և խնդրում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ  գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին:

«Հորդորում ենք աջակցել անասնաբույժներին, հետևել, որ պատվաստվի պատվաստման ենթակա ամբողջ գլխաքանակը, իսկ hամայնքի ղեկավարներին` առանց ստուգելու չստորագրել ոչ մի փաստաթուղթ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պատվաստումների մասին հավաստիանում է նաև իրենց ստորագրություններով»,-ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Իսահակյան գյուղից Սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ հունիսի 30-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 7 մարդ: Երեկ նրանցից 5-ի մոտ ախտորոշումը հաստատվել էր:

Թեմայի այլ նորություններ