Շվեյցարիան հստակ գործողություններ է սահմանում Հայաստանում մարդասիրական օգնությունը 1,5 մլն. շվեյցարական ֆրանկով ավելացնելու նպատակով. դեսպանություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    76%
    1 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    49%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    66%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    59%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    78%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Շվեյցարիան հստակ գործողություններ է սահմանում Հայաստանում մարդասիրական օգնությունը 1,5 մլն. շվեյցարական ֆրանկով ավելացնելու նպատակով. դեսպանություն

Շվեյցարիան հստակ գործողություններ է սահմանում Հայաստանում մարդասիրական օգնությունը 1,5 մլն. շվեյցարական ֆրանկով ավելացնելու նպատակով. դեսպանություն

Շվեյցարիան մեծացնում է իր աջակցությունը Հայաստանում և տարածաշրջանում քաղաքացիական անձանց ՝ անհապաղ հատկացնելով 1,5 միլիոն շվեյցարական ֆրանկ, որը կբաշխվի տեղում հիմնական մարդասիրական կազմակերպությունների միջև: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում ավելի քան 100 000 մարդ Լեռնային Ղարաբաղից փախել է Հայաստան՝ անվտանգություն, սնունդ, ապաստան և հետագայում ապրուստի միջոցներ գտնելու համար։ Միջազգային հանրությունը, Հայաստանի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը գործադրում են բոլոր ջանքերը այդ մարդկանց ընդունելու և աջակցելու համար հնարավոր լավագույն պայմաններ ստեղծելու նպատակով՝ հատկապես գալիք ձմռան հետ կապված»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծայրահեղ այս իրավիճակին արձագանքելու նպատակով Շվեյցարիան  1,5 միլիոն շվեյցարական ֆրանկ հատկացնելու նախնական որոշումներ է կայացրել՝ տեղում մարդասիրական գործողություններին համակողմանի  աջակցելու համար։ Երեք առանցքային դերակատարների, այն է՝ ՊՀԾ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի և  ԿԽՄԿ-ի միջև հավասարապես  բաշխված միջոցներն ուղղելու են փախստականների կենսական կարիքների բավարարմանը։ Հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները՝ բոլոր երեք միջոցառումներն ուղղված կլինեն փախստականների տեղավորմանը, պարենային անվտանգության բարելավմանը և տնտեսական կայունության բարձրացմանը։

ՄԱԿ-Ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Շվեյցարիայի կողմից տրամադրվող 500 000 շվեյցարական ֆրանկ դրամաշնորհը կօգտագործի Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող «REBCA» (Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում) ծրագիրն ընդլայնելու համար, որը մեկնարկել է դեռևս 2022թ․ նոյեմբերին։ Լրացուցիչ միջոցների հաշվին «REBCA» ծրագիրն առաջնահերթ ուշադրություն է դարձնելու Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղական բնակավայրերում բնակություն հաստատած առավել խոցելի փախստականներին, ինչպես նաև նրանց հյուրընկալող ընտանիքներին՝ նրանց տրամադրելով անհապաղ մարդասիրական, հոգեսոցիալական  և տնտեսական աջակցություն։ Ծրագրի շրջանակներում կստեղծվեն նաև ինտեգրման մեխանիզմներ՝ դիմակայունությունը բարձրացնելու նպատակով։

500 000 շվեյցարական ֆրանկի չափով ներդրումը ՄԱԿ-ի Փախստականների արձագանքման ծրագրում (ՓԱԾ, RRP) հաստատվել էր հոկտեմբերի սկզբին, որի շրջանակներում գլխավոր գործընկեր է հանդիսանում ՄԱԿ-ի ՓԳՀ-ն։ ՓԱԾ-ը կամրապնդի ՄԱԿ ՓԳՀ-ի արտակարգ գործողությունները՝ օժանդակելու փախստականներին ընդունելուն և դիմակայունությունը բարձրացնելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին։  Որպես լրացուցիչ միջոց՝ հաղորդակցության և տվյալների վերլուծության ապահովման նպատակով ՄԱԿ-ի համապատասխան կազմակերպությունների համար հատկացվել է շվեյցարացի փորձագետ։

500 000 շվեյցարական ֆրանկի չափով վերջին մասը կուղղվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության համատեղ աշխատանքների իրականացմանը, որոնք տրամադրում են հրատապ հոգեսոցիալական և տնտեսական օժանդակություն։ ԿԽՄԿ-ն շարունակելու է աջակցել  նաև Հայաստանի իշխանություններին՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու անհետ կորածների ընտանիքներին։ Այս ֆինանսավորումը տրամադրվում է ի հավելումն 2023 թվականին ԿԽՄԿ-ին՝ տարածաշրջանում իր գործունեությունն իրականացնելու նպատակով արդեն իսկ հատկացված մեկ միլիոն շվեյցարական ֆրանկի չափով ֆինանսավորման։ 

Թեմայի այլ նորություններ