Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    72%
    4 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    60%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    63%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    60%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին

Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին

«Շուրջ երեք տասնամյակ մեր երկրում չեն լուծվել Ադրբեջանից բռնի տեղահանվածների խնդիրները գլոբալ առումով»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը` հունիսի 19-ին փախստականների հարցերով զբաղվող մի խումբ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկմանը: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովից:

Ըստ պատգամավորի՝ փաստն այն է, որ ՀՀ իշխանությունները ժամանակին հիմնականում լուծել են փախստականների որոշ սոցիալական խնդիրները` չզբաղվելով նրանց քաղաքական, իրավական, քաղաքացիական իրավունքների հարցերով, ինչը փաստացի հնարավորություն չի տվել բռնի տեղահանվածների հարցերը միջազգային հարթակներում պաշտոնապես բարձրաձայնել ու ներկայացնել համապարփակ ձևաչափով:

Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները:

ՀԿ-ների ներկայացուցիչները բարձրաձայնել են առկա բազմաբնույթ խնդիրները: Առաջարկվել է խնդիրները լուծել ինստիտուցիոնալ ճանապարհով:

Վիլեն Գաբրիելյանը շեշտադրել է պետական աջակցության անհրաժեշտությունը: Նա կարևոր է համարել բռնի տեղահանվածների վերաբերյալ նոր ռազմավարության ու մարտավարության մշակումը` սահմանելով հստակ քայլերի հաջորդականությունը:

Կարևորվել է նաև պետություն-հասարակական կազմակերպություններ գործակցությունը:

Հիշեցնենք, որ 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանվել է ավելի քան կես միլիոն հայ, որից 360.000-ը ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում: 1997 թ. իրականացված հաշվառման տվյալներով երկրում բնակվող փախստականների թիվը կազմել է շուրջ 310.000 մարդ: Հետագա տարիներին Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց վերահաշվառում չի իրականացվել:

1999 թ. ընդունվել է «Փախստականների մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են փախստականներին կարգավիճակ տալու հիմքերը, պայմանները, նրանց իրավական և սոցիալական պաշտպանվածության երաշխիքները:

Թեմայի այլ նորություններ