Շուրջ 175 բուժառու՝ տարբեր ախտորոշումներով, սպասում են ՀՀ բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը. Արցախի ԱՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    0 կմ/ժ
  • Լոռի 13°C
    76%
    1 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    49%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    66%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    59%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    78%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Շուրջ 175 բուժառու՝ տարբեր ախտորոշումներով, սպասում են ՀՀ բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը. Արցախի ԱՆ

Շուրջ 175 բուժառու՝ տարբեր ախտորոշումներով, սպասում են ՀՀ բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը. Արցախի ԱՆ

Հունիսի 15-ից արդեն 5-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ։ Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել է շուրջ 40 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում՝ շուրջ 20 տոկոսի: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հանրապետության բոլոր բուժհաստատություններում այսօրվանից չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտությունները և միջամտությունները (վիրահատությունները)։

Շուրջ 175 բուժառուներ՝ տարբեր ախտորոշումներով, սպասում են Հայաստանի Հանրապետության բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։ Անհապաղ տեղափոխման ենթակա անձինք ունեն ուռուցքային և սիրտ- անոթային համակարգի հիվանդություններ։

Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում։

ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

[ԱՀ առողջապահության նախարարություն]

Թեմայի այլ նորություններ