«Շտապբուժօգնություն» բրիգադների միջոցով կարանտինային վայրեր և պացիենտի բնակավայրեր են տեղափոխվել 8397 պացիենտներ. Covid-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ իրականացրած աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    90%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

«Շտապբուժօգնություն» բրիգադների միջոցով կարանտինային վայրեր և պացիենտի բնակավայրեր են տեղափոխվել 8397 պացիենտներ. Covid-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ իրականացրած աշխատանքները

«Շտապբուժօգնություն» բրիգադների միջոցով կարանտինային վայրեր և պացիենտի բնակավայրեր են տեղափոխվել 8397 պացիենտներ. Covid-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ իրականացրած աշխատանքները

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում ի սկզբանե ներգրավվել է, նաև, Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն: Դեռևս մարտ ամսից, առաջնահերթորեն, ապահովվեց բուժանձնակազմի անվտանգությունը` անհատական պաշտպանիչ միջոցների և ախտահանիչ նյութերի տրամադրման իմաստով: Վերապրոֆիլավորվեցին հատուկ բրիգադներ Covid-19-ով հաստատված պացիենտների տեղափոխման ու սպասարկման համար: Հունիսի սկզբին, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի միտմանը զուգընթաց աճեցին 1-03 ծառայությանը տրվող կանչերի քանակը և միևնույն պահին 6 կանչ ընդունող համակարգը օրվա որոշակի պահերի չէր հասցնում ընդունել բոլոր կանչերը` 1-03 կարճ համարը զբաղված էր: Հունիսի 2-րդ կեսին առկա 6 դիսպետչերական հենակետերին ավելացվեց ևս 4-ը, հնարավորություն ստեղծելով միևնույն պահին ընդունել տասը կանչ:
 
Կանչերի քանակը հունիս-հուլիս ամիսներին միջին օրական ցուցանիշը գերազանցեցին շուրջ 40%-ով հասնելով օրական 920-ից 1000 կանչի: Օգոստոսի առաջին տասնհինգ օրվա ընթացքում իրականացվել են 9985 կանչ` օրական միջինը 665 կանչ, որը փաստում է դեպքերի նվազեցման միտումը:
 
Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ բրիգադների միջոցով վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններից կարանտինային վայրեր և պացիենտի բնակավայրեր են տեղափոխվել 8397 պացիենտներ, որոնք վերոնշյալ բժշկական կենտրոններում ստացել են համապատասխան բուժումը կամ ախտանիշներ չեն ունեցել:
 
Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի առողջապահության բնագավառի լիազոր մարմինների կազմակերպմամբ էլ ավելի բարձրացավ փոխհամագործակցությունը և հետադարձ կապը հիվանդանոցային, շտապօգնության և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների միջև: Համավարակի դեմ պայքարում արձանագրված հաջողությունը առողջապահության վերոնշյալ օղակների համատեղ աշխատանքի արդյունքն էր:
 
 

Covid-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ իրականացրած աշխատանքները Հայաստանի...

Опубликовано 1-03 Yerevan Ambulance «Շտապբուժօգնություն» ՓԲԸ Среда, 19 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ