Շրջում ենք մեր շարասյունը և վերադառնում ենք դաշտային ճամբար. Պրիգոժին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    63%
    13 կմ/ժ
  • Լոռի 16°C
    70%
    7 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    52%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    46%
    7 կմ/ժ
  • Արցախ 22°C
    69%
    14 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Շրջում ենք մեր շարասյունը և վերադառնում ենք դաշտային ճամբար. Պրիգոժին

Շրջում ենք մեր շարասյունը և վերադառնում ենք դաշտային ճամբար. Պրիգոժին

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ առավոտյան Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է սկսել «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։

Շփումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում։ Արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ Ռուսաստանի տարածքում չի կարելի արյունալի ջարդեր սանձազերծել։

Հաղորդագրության համաձայն՝ Եվգենի Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» ընկերության անձնակազմի տեղաշարժը Ռուսաստանի տարածքով։ Բելառուսական կողմի տվյալով՝ այժմ սեղանին են իրավիճակի հանգուցալուծման փոխշահավետ տարբերակներ, որոնք ներառում են՝ Վագների համար անվտանգության երաշխիքներ։

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ շրջում են շարասյուները և վերադառնում` դաշտային ճամբարներ: Պրիգոժինի հայտարարությունը հրապարակել է նրա լրատվական ծառայությունը:

««Վագներ» մասնավոր ընկերությունը ցանկանում է տեղեկացնել. հունիսի 23-ին մենք արդարության երթի դուրս եկանք: Մեկ օրում մենք անցանք երկար ճանապարհ և գտնվում էինք Մոսկվայից 200 կմ հեռավորության վրա: Այս ողջ ընթացքում մենք մեր զինծառայողների անգամ մեկ կաթիլ արյուն չենք թափել: Այժմ եկել է մի պահ, երբ կարող էր արյուն հեղվել:

Այդ պատճառով, գիտակցելով պատասխանատվությունը, որ կողմերից ցանկացածի դեպքում ռուսական արյուն է թափվելու, մենք շրջում ենք մեր շարասյուներ և, համաձայն պլանի, վերադառնում ենք դաշտային ճամբարներ»,- ասված է հայտարարության մեջ:

Երեկոյան ՌԴ և Բելառուսի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն, կրկին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունից:

Լուկաշենկոն Պուտինին հանգամանորեն ներկայացրել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարության հետ բանակցությունների արդյունքները: ՌԴ նախագահն կատարված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը:

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի, սակայն նա կհեռանա Բելառուս: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա չի մանրամասնել, թե Բելառուսում ինչով է զբաղվելու Պրիգոժինը:

Հարցին` արդյոք ՌԴ նախագահը նախկինի պես վստահում է երկրի պաշտպանության նախարարին, Պեսկովը պատասխանել է.

«Այս առումով որևէ փոփոխություն ինձ հայտնի չէ»:

Պեսկովը նաև տեղեկացրել է` «Վագներ» ընկերության այն ռազմիկները, որ մասնակցել են այսօրվա իրադարձություններին, հետապնդման չեն ենթարկվի: Վերջիններս, ցանկության դեպքում, կկարողանան պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, իսկ Պրիգոժինի հետ բանակցությունների ընթացքում, ըստ Պեսկովի, ՌԴ ՊՆ-ում կադրային վերադասավորումների հարցը չի քննարկվել:

ՌԴ նախագահի խոսնակը հայտնել է, որ Մինսկի միջնորդությունը Բելառուսի նախագահի անձնական նախաձեռնությունն է եղել: Նրա խոսքով` գերագույն նպատակն էր խուսափել արյունահեղությունից և ներքին առճակատումից, հենց այդ նպատակին էին ուղղված Լուկաշենկոյի ջանքերը։

Պեսկովը շեշտել է` այսօրվա գործողությունը որևէ կերպ չի ազդել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ընթացքի վրա. «ռուս մարտիկները հաջողությամբ դիմագրավում են հակահարձակմանը, ռազմական գործողությունները կշարունակվեն»:

Պեսկովը նաև հայտնել է, որ Պուտինն առաջիկայում նոր ուղերձով հանդես չի գա:

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ամբողջ զինտեխնիկան, այդ թվում` տանկերը, ինչպես նաև բոլոր զինյալները լքել են Դոնի Ռոստով Հարավային ռազմական շրջանի շտաբի հարակից տարածքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Թեմայի այլ նորություններ