Շիրակի մարզի համայնքների ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ 20 հաղորդումներից 4-ով նյութեր են նախապատրաստվում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    90%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    89%
    5 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Շիրակի մարզի համայնքների ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ 20 հաղորդումներից 4-ով նյութեր են նախապատրաստվում

Շիրակի մարզի համայնքների ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ 20 հաղորդումներից 4-ով նյութեր են նախապատրաստվում

Շիրակի մարզի Գյումրի համայնքում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախընտրական արշավի և քվերակության ընթացքում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ ստացվել է 20 հաղորդում կամ ահազանգ, որոնցից 2-ը եղել են մինչև քվեարկությունն սկսվելը:

20 ահազանգերից 14-ը ՀՀ դատախազության կամ Ոստիկանության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 4-ը ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ են, իսկ 1-ը՝ սոցիալական ցանցերում օգտատիրոջ կողմից կատարված գրառում:

Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝ 

10-ը առերևույթ վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն,2-ը՝ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն,1-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտմանը,1-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն,1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն2-ը՝ այլ բնույթի են:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթ ունեցող 15 հաղորդումների կապակցությամբ ՀՀ Ոստիկանության մարզային բաժիններին հանձնարարվել է իրականացնել անհրաժեշտ ստուգողական գործողություններ: Դրանցից 2-ի արդյունքում ներկայացված հանգամանքները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, 13-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:

 Իսկ հաղորդումներից 4-ը ուղարկվել է հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ, որոնք ընթացքի մեջ են:

Թեմայի այլ նորություններ