Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ. ստորագրվել է փոխըմբռնման բազմակողմ հուշագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    46%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    89%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    15 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ. ստորագրվել է փոխըմբռնման բազմակողմ հուշագիր

Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ. ստորագրվել է փոխըմբռնման բազմակողմ հուշագիր


«Հանրային կառավարման բարեփոխումները պետական կառավարման համակարգում, տեղական ինքնակառավարման մարմիններում կարևորագույն բարեփոխումների փաթեթն  են: Սա ներքին գործընթաց չէ միայն և ուղղակիորեն անդրադառնում է տնտեսվարողների ու մարդկանց կյանքի վրա: Այս հուշագրի ստորագրումից հետո, ես վստահ եմ, որ մենք մեծ թափով կսկսենք իրականացնել առաջին ծրագրերը և, դրան զուգահեռ, Երևանի քաղաքապետարանը կսկսի իրականացնել հանրային կառավարման բարեփոխման լայն շրջանակը: Պատմականորեն Երևանի քաղաքապետարանը բավականին բյուրոկրատական համակարգի ընկալում է ունեցել, և այս ծրագրի հիմնական նպատակն այդ ընկալումները փոխելն է»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

Հայաստանի կառավարության ու Երևանի քաղաքապետարանի կողմից Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագիրը կֆինանսավորվի Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարում» հիմնադրամի միջոցներով: 

«2004 թվականից ի վեր Համաշխարհային բանկն օժանդակել է պետական կառավարման բարեփոխումները մի շարք ծրագրերով։ Մեկնարկող նախագիծն ունի համապատասխան թվային ենթակառուցվածքների համար հիմք ստեղծելու նպատակ՝ թվային միջոցներով առավել արդյունավետ, ծախսարդյունավետ և օգտվելու համար դյուրին հանրային ծառայությունների մատուցումն ապահովելու համար։ Մենք հավատում ենք, որ այսպիսի նախաձեռնությունները կնպաստեն ավելի լավ բիզնես միջավայրին և առավել թափանցիկ ու հաշվետվողական կդարձնեն հանրային հատվածի կողմից մատուցվող ծառայությունները»,- նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

«Հայաստանն իր հանրային հատվածն արդիականացնելու և թվային վերափոխումը պատրաստակամորեն ընդունելու հստակ հանձնառություն է դրսևորել։ Միացյալ Թագավորության թվային նորարարության զգալի փորձ և փորձառություն ունի։ Ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամ»-ը ֆինանսավորում է Համաշխարհային բանկին՝ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի հետ գործընկերությամբ կառավարման տեխնոլոգիաների միջոցով հանրային ծառայությունների թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մատչելիության ամրապնդման ծրագիր իրականացնելու համար։ Այս ծրագրով տեխնիկական ուղեցույց է առաջարկվում և ներկայացվում է լավագույն փորձը, ինչը կբարելավի թվային ծառայությունների տրամադրումը թե՛ պետական, թե՛ տեղական մակարդակով՝ ստեղծելով ավելի արդյունավետ հանրային ծառայությունների և կայուն զարգացումը խթանելու հնարավորություն»,- ասել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։

Նախագիծը կյանքի կոչելու համար վեր են հանվել բոլոր այն խնդիրները, որոնք դժգոհություններ են առաջացնում բնակիչների շրջանում: Կլինեն նաև առցանց հարթակներ և բջջային հավելվածներ: 
Երևանի քաղաքապետարանի, Համաշխարհային բանկի, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության ու Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև ստորագրված «Փոխըմբռնման և գործընկերության բազմակողմ» հուշագրով պաշտոնապես տրվեց ծրագրի մեկնարկը։

Թեմայի այլ նորություններ