Շատերի մոտ տպավորություն էր, որ Արցախն է խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտը, իրականության մեջ կան այլ խնդիրներ․ Տիգրան Աբրահամյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    54%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    0 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 14°C
    46%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    77%
    7 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    54%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    87%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    54%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Շատերի մոտ տպավորություն էր, որ Արցախն է խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտը, իրականության մեջ կան այլ խնդիրներ․ Տիգրան Աբրահամյան

Շատերի մոտ տպավորություն էր, որ Արցախն է խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտը, իրականության մեջ կան այլ խնդիրներ․ Տիգրան Աբրահամյան

Վերջին օրերին նկատելի է, որ կային որոշակի սպասումներ  պայմանավորված՝ այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ։

 

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Շատերի մոտ տպավորություն է ձևավորվել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման խոչընդոտը եղել է Արցախը և որ Արցախում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո այդ հարցը փաստացի լուծվել է։

 

Իրականության մեջ ՀՀ-Ադրբեջան չակերտավոր խաղաղության պայմանագիրը միայն Արցախի բլոկը չէր, կան մեծ թվով խնդիրներ, որոնք խնդիրներ էին առաջացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, և որոնք խոչընդոտում էին այդ պայմանագրի ստորագրմանը»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ առաջինը խոչընդոտը սահմաններ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացն է։

«Այս հարցի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները բավականին տարբերվում են։ Ադրբեջանը այս ընթացքում փորձել է առաջ բերել տարբեր կեղծ քարտեզներ, որպես սկզբունք չի ուզում հիմք ընդունել մեկ քարտեզ, առաջ է բերում սկզբունքներ, որոնք չեն կարող լինել բանակցությունների հիմքում։

Երկրորդը կոմունիկացիաների ապաշրջափակման  հետ կապված հարցերն են, սրա տակ Ադրբեջանը փորձում է առաջ մղել այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» հանգամանքը  ու բնականաբար այս թեման ևս մեծ խոչընդոտներ է ստեղծում Հայաստանի ու  Ադրբեջանի միջև հնարավոր ստորագրվելիք փաստաթղթղերում»,- ընդգծեց պատգամավորը։

Խմբակցության քարտուղարի խոսքով Արցախի հարցը այս գործընթացում եղել է կեղծ խոչընդոտ։

«Իրականության մեջ Արցախի հարցում կար կոմպրոմիս Հայաստանի ու Ադրբեջանի միջև, դրա արտացուլումը վերջին մեկուկես տարվա ընթացքում  ՀՀ իշխանությունների հնչեցրած հայտարարություններն էին  Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ և բնակաբար այս հարցը չէր կարող որևէ խոչընդոտ առաջացնել պայմանագրի ստորագրան հարցում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Թեմայի այլ նորություններ