Շատ կարևոր է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    63%
    13 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    52%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    50%
    9 կմ/ժ
  • Արցախ 22°C
    69%
    14 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Շատ կարևոր է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ

Շատ կարևոր է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ

Միացյալ Թագավորությունը շարունակում է խորապես մտահոգվել Լաչինի միջանցքի խափանմամբ, ինչը խոչընդոտում է կյանքեր փրկող դեղորայքի, բուժծառայությունների և այլ անհրաժեշտ պարագաների ու ապրանքների մատակարարմանը՝ մարդասիրական լուրջ հետևանքներ առաջացնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար:

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկ կայացած նիստում նման տեսակետ հայտնեց Միացյալ Թագավորության ներկայացուցիչը:

«Շատ կարևոր է, որպեսզի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքի երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը: Մենք կոչ ենք անում կողմերին՝ թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր ճանապարհներով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի այն կարողանա իր կենսական աշխատանքներն իրագործել: Բոլոր կողմերը պարտավոր են ձեռնպահ մնալ մարդասիրական օգնությունը քաղաքականացնելուց, որպեսզի հնարավոր լինի հոգալ քաղաքացիական բնակչության կարիքները»,- ասաց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Թագավորության ներկայացուցիչը:

Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ տեղի ունեցող միջազգային գործընթացները, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ վերջին շրջանում հյուրընկալած հանդիպումը, ինչպես նաև ԱՄՆ-ի ջանքերը խաղաղության հասնելու ուղղությամբ՝ պետքարտուղար Բլինքենի մասնակցությաբ:

ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության ներկայացուցիչը բոլոր կողմերին կոչ արեց կրկնապատկել ջանքերը բանակցությունների միջոցով մնայուն խաղաղության հասնելու համար: Նրա համոզմամբ՝ միայն դիվանագիտությամբ և ՄԱԿ-ի կանոնադրությամբ է հնարավոր կողմերին ավելի մոտեցենել խաղաղությանը։

Թեմայի այլ նորություններ