Սեյրան Օհանյանը ամեն թփի տակ «Իսկանդեր», «Տոչկա ՈՒ» ասելով ման է գալիս, բա թող գար Քննիչ հանձնաժողով. Ալեքսանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    24%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    10 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    76%
    16 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    99%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    24%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    73%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    24%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 13°C
    98%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.2371
  • Դոլար = 388.01

Սեյրան Օհանյանը ամեն թփի տակ «Իսկանդեր», «Տոչկա ՈՒ» ասելով ման է գալիս, բա թող գար Քննիչ հանձնաժողով. Ալեքսանյան

Սեյրան Օհանյանը ամեն թփի տակ «Իսկանդեր», «Տոչկա ՈՒ» ասելով ման է գալիս, բա թող գար Քննիչ հանձնաժողով. Ալեքսանյան

«Չեմ հասկանում՝ ի՞նչ մտահոգություններ են Քննիչ հանձնաժողովի հետ կապված, անկեղծ չեմ հասկանում»:

Այս մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ապա դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ նկատեց. «Հանձնաժողովը ստեղծվել է, ստեղծման օրվանից հանձնաժողովի սենյակ չեք մտել: Ձեր խմբակցության անդամները, ովքեր պետք է հանձնաժողովի կազմում լինեին քննիչ, չեն մտել այդ հանձնաժողովի սենյակ: Չեն եկել, չեն լսել: Գիտեք՝ խի՞ չեն եկել, չեն լսել: Պարոն Սեյրան Օհանյանը ամեն թփի տակ, ամեն ծառի տակ «Իսկանդեր» և «Տոչկա ՈՒ» ասելով ման է գալիս, ձրի սպառազինություն ասելով՝ ման է գալիս, բա թող գար, մի հատ լսեր, տեսնեինք էդ հանձնաժողովի նիստերից հետո էլի «Իսկանդեր» էր ասելու»:

Ալեքսանյանը նորից հետաքրքրվեց. «Ուզում եմ հասկանալ՝ ձեր վախերը Քննիչ հանձնաժողովի աշխատանքից, Քննիչ հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ էս ձեր դեմարշը ինչի՞ հետ է կապված»: Կարո՞ղ է մամուլում անուն եք տեսել պոտենցիալ հրավիրյալների: Հիմա էլ ուշ չէ. քաղաքական հայտարարություն արեք, որ վերադառնում եք աշխատանքի Քննիչ հանձնաժողովում, եկեք նստեք ու պատասխանեք այդ հարցերին, հարցեր տվեք ինքներդ, որ հասկանանք էն, ինչը ասում եք, ինչի հիմքով եք ասում»:

Թեմայի այլ նորություններ