Սևանի ավագ դպրոցը կունենա լիովին հիմնանորոգված շենք
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    32%
    30 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    90%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    74%
    7 կմ/ժ
  • Արարատ 28°C
    47%
    13 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    49%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    32%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    32%
    30 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    63%
    20 կմ/ժ
  • Արցախ 20°C
    52%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

Սևանի ավագ դպրոցը կունենա լիովին հիմնանորոգված շենք

Սևանի ավագ դպրոցը կունենա լիովին հիմնանորոգված շենք

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի ավագ դպրոցը կունենա լիովին հիմնանորոգված շենք. դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչներն այցելել են վերոնշյալ դպրոց՝  շինարարական աշխատանքների որակի ու ընթացքի տեխնիկական դիտարկում իրականացնելու նպատակով: Նրանք շրջել են հիմնանորոգվող տարածքում և ծանոթացել աշխատանքի ընթացքին: Հիմնանորոգվել են դպրոցի մասնաշենքերը, իրականացվել են սեյսմակայունությանն ուղղված ամրացման, ինչպես նաև տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ:

Իրականացվել են նաև ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ: Դպրոցի հարակից տարածքների բարեկարգումը և ներքին հարդարման աշխատանքներն ընթացքում են: Կառուցվել են խաղահրապարակներ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը պահպանել է ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքն ունի հարմարեցված միջավայր: 

Դպրոցի տնօրենը փաստել է, որ հիմնանորոգված դպրոցի առկայությունը նոր լիցք կհաղորդի Սևան քաղաքին և կարևոր նախապայման կհանդիսանա հանրակրթության ոլորտում նոր արդյունքներ գրանցելու համար:

Հավելենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում երկրորդ փուլով հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են Երևանի 3 և ՀՀ մարզերի 5 ավագ դպրոցներում՝ Սևանում, Գորիսում, Գյումրիում, Արթիկում և Վաղարշապատում:

Թեմայի այլ նորություններ