Սերժ Սարգսյանը մասնակցել է ընդդիմության հրավիրած հանրահավաքին. ԹԱՐՄԱՑՎԱԾ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    11 կմ/ժ
  • Արարատ 17°C
    48%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    53%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Սերժ Սարգսյանը մասնակցել է ընդդիմության հրավիրած հանրահավաքին. ԹԱՐՄԱՑՎԱԾ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5-ին, ժամը 18:30-ին հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում:

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի ապրիլի 5-ին խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքին: Այս մասին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին: Մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, մասնակցելու է ոչ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական ավանդ ունեցող մարդ, այլ մասնակցելու է որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացի»,- ասաց Աշոտյանը:

Սերժ Սարգսյանը մինչև հանրահավաքի սկսելը նա պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի։ Խոսելով վաղը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին՝ նախագահն ասել է, որ չի կարծում, թե վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի։  

Անդրադարձել է նաև քննադատությանը, թե իրենք չկարողացան 30 տարում լուծել Ղարաբաղի հարցը։ Սերժ Սարգսյանն ասել է․ «Այսպիսի կոնֆլիկտները հեշտ չէ լուծել նույնիսկ 30-40-50 տարում։ Ինչքան կարողացել ենք, այդ լուծումը մոտեցրել ենք։ Ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել։ Ես բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ։ Եվ դրանից ելնելով՝ այո՛, մենք էլ ինչ- որ չափով պատրաստ էինք փոխզիջումների», — ասել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ հավաքի մասնակցների մի մասը Մատենադարանից երթով միացել է Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին, Սերժ Սարգսյանը, ոչ թե հարթակին էր, այլ ցուցարարների շարքերում, Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր: Նա Ծաղկաձորում դահուկ վարելիս ընկել է և վնասվածք ստացել: Հանրահավաքի բացումն ազդարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

Հանրահավաքում ելույթ են ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը, Արամ Վարդևանյանը, «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը։ Վերջինն ասել է, որ մի քանի օր առաջ է վերադարձել Արցախից և տեսել է, որ արցախցին այսօր պայքարում է:

Վահե Հակոբյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ադրբեջանը շարունակում է լկտիանալ և ախորժակը բարձրացնում է: Այնքան է լկտիացել, որ արդեն Արցախում` ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտում, ոտնձգություններ է սկսել քաղաքացիների նկատմամբ, ստիպում նրանց լքել իրենց տները:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ամբիոնից դիմեց ժողովրդին: Նախ նկատեց՝ քաղաքացիների մի մասն ընդդիմությանը դժվար է հավատում, ապա հավելեց՝ պետք է իրենք իրենց հավատան:

Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Գուցե ընդդիմությունը շատ սխալներ ունի, բայց ճանապարհից հետ կանգնելու տարբերակ չկա: Հայրենիքի համար պայքարելիս ճամփի կեսից հետ չեն կանգնում:

Պայքարը շարունակելու համար խորհրդարանի ընդդիմադիր ուժերը ուղենիշներ են սահմանել: 

Աննա Մկրտչյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) - Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի, ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքներից, այնպես էլ՝ Արցախի տարածքում 2020-ի նոյեմբերի 9-ի դրությամբ դիրքերից:

Հավաքի կազմակերպիչները պահանջեցին հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավորն է, ինչպես նաև քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ: Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին:

Աննա Մկրտչյան - Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում պետք է բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում և սահմանազատման ու սահմանագծման ցանկացած գործընթաց, չստորագրել Ադրբեջանի հետ որևէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի առանց սահմանափակումների կիրառումը: Հայաստան-Թուրքիա հարաբերություններում` բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը:

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ներկայացրել է եզրափակիչ բանաձև, որով պետք է առաջնորդվի Հայաստանը, թվարկել է պահանջներ, որոնք պետք է ներկայացնել Ադրբեջանին՝ գերիների ու պատանդների վերադարձ, ադրբեջանական զինուժի դուրս բերում Հայաստանի տարածքից և Արցախից՝ 2020–ի նոյեմբերի 9–ի դրությամբ։ Նա ասել է, որ բացառվում է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

«Մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ առաջնորդվում ենք հետեւյալ հիմնարար սկզբունքներով. 

— հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով, 
— բացառել Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, 
— բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակը»,–ամրագրված է բանաձևում։

Ելույթ է ունեցել նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա ասել է, որ Արցախի Ազգային ժողովն ընդունել է հայտարարություն այն մասին, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Արցախի ճակատագիրը որոշելու համար, և Հայաստանի լինելիության հարցը կախված է Հայաստանից։

Հանրահավաքի ավարտին մասնակիցները շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ 1 ժամով փակելու են հրապարակի մուտքերը: Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակում տեղադրեցին Արցախի Հանրապետության դրոշը:

«Մենք այսօր միասին Ֆրանսիայի հրապարակի մեջտեղում կզետեղենք Արցախի դրոշը։ Սա իր մեջ ունի խորհուրդ, մեր պայքարի սկիզբն է, մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն Եռագույնի, միասնության և վաղվա հաղթանակի: Կրկին կոչ եմ անում բոլոր-բոլորին համազգային դիմադրության, միասնության` հանուն ձեր թոռների, ձեր երեխաների, ձեր ծնողների», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ցույցի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:13-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 11,200 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հանրահավաքին մասնակցության հարցում հստակություն չկար: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնել են, որ երկրորդ նախագահը սպորտով զբաղվելու ընթացքում վնասվածքներ է ստացել և տնային պայմաններում ինտենսիվ բուժում է ստանում, կմասնակցի նա հանրահավաքին, թե ոչ, կախված կլինի նրա ինքնազգացողությունից:

Թեմայի այլ նորություններ