Սեպտեմբերի 17-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի. քննարկում է անցկացվել ԿԸՀ ներկայացուցիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    100%
    26 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    67%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    13 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    9 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    82%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    74%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Սեպտեմբերի 17-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի. քննարկում է անցկացվել ԿԸՀ ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 17-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի. քննարկում է անցկացվել ԿԸՀ ներկայացուցիչների հետ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի` Երևանի ավագանու ընտրությունների անկախ մշտադիտարկում իրականացնող աշխատանքային խմբի անդամներն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հանդիպել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանի և իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանի հետ։

«Պատշաճ ընտրական գործընթացի կազմակերպումն իրավունքի գերակայության և ժողովրդավարության կարևոր ցուցիչ են։ Արդյունավետ համագործակցության պայմաններում կարող ենք խնդիրներին տալ լուծումներ նախքան դրանց ծագելը։ Այս հանդիպումը հնարավորություն է առկա խնդիրները, մեզ մոտ ստացվող բողոքները, ինչպես նաև օրենսդրական բացերը միասին քննարկելու, և լուծման մեխանիզմներ մշակելու տեսանկյունից»,- ողջունելով հյուրերին` ասել է Պաշտպան Անահիտ Մանասյանը։

Հանդիպման ընթացքում իրականացվել է մի շարք հարցերի առնչությամբ քննարկում, ՄՒՊ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են նախորդ ընտրությունների ժամանակ արձանագրված և ներկայումս ևս հավանական խնդիրները, նախանշվել են համագործակցության ուղղություններ։

Անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի պատշաճ իրացմանը։

Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ այս տարի շուրջ 180 ընտրատեղամաս մատչելի կամ մասամբ մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար, բոլոր ընտրատեղամասերում առկա կլինեն բրայլյան կաղապարով քվեաթերթիկներ, որոնք հնարավորություն կտան տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիներին քվեարկել անձամբ։

Նա ներկայացրել է նաև ընտրական օրենսդրության վերջին փոփոխությունները, ինչպես նաև ընտրական գործընթացին առնչվող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ հանձնաժողովի մոտեցումները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական ընտրություններին ընտրական իրավունքների երաշխավորումն ու առավել արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Այդ օրն աշխատակազմն աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ հետևելով և արձագանքելով մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին, ինչպես նաև դրանց առնչությամբ Պաշտպանի լիազորությունների շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ:

Ընտրական իրավունքի իրացմանն առնչվող բողոքները Պաշտպանի աշխատակազմ պետք է ուղղել շուրջօրյա անվճար գործող թեժ գիծ 116 կամ (096) 116 100 հեռախոսահամարներով:

Թեմայի այլ նորություններ