Սեպտեմբերի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    81%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Սեպտեմբերի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք

Սեպտեմբերի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից՝ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 24, թմրամիջոցի հայտնաբերման՝ 20, խարդախության՝ 15, անձնական ունեցվածքի գողության` 12, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 7, բնակարանային գողության՝ 6, ընտանեկան բռնության, ապօրինի ծառահատման և ծեծի՝ 4-ական, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, գույքը դիտավորությամբ վնասելու, շորթման, հարկերից խուսափելու, դրամանենգության, կաշառակերության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու, որջեր պահելու կամ կավատության, թմրանյութի իրացման, ինքնիրավչության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար. 2 մարդ զոհվել է, 59-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ