Սեղանի շուրջ նստելու համար առաջին պայմանը Պաշտպանության բանակի լուծարումն է. Արայիկ Հարությունյանը փակագծեր է բացել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    72%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    63%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    75%
    2 կմ/ժ
  • Արցախ 18°C
    65%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Սեղանի շուրջ նստելու համար առաջին պայմանը Պաշտպանության բանակի լուծարումն է. Արայիկ Հարությունյանը փակագծեր է բացել

Սեղանի շուրջ նստելու համար առաջին պայմանը Պաշտպանության բանակի լուծարումն է. Արայիկ Հարությունյանը փակագծեր է բացել

«Վիճակը հարաբերական կայուն է, սահմանին, իհարկե, կրակոցներ կան, բայց շատ քիչ: Բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինել»:

Այս մասին երեկ Արցախի Ազգային ժողովի նիստում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նաև նկատել է, որ պետք է հասկանալ՝ կան խնդիրներ, զրկանքներ, պրոբլեմներ, բայց դրանք հաղթահարելի են:

«Մենք ավելի ծանր ժամանակներ ենք անցել ու հաղթահարել, կախված է, թե ինչպիսին կլինի մեր դիմադրողականության աստիճանը: Խուճապ առաջացնողների խմբին եմ դասում նրանց, ովքեր «Կոկա-Կոլա»-ն են բարձր գնահատում, դա է իրենց քննարկման առարկան՝ իշխանությանը գնահատական տալու առումով: Տարբեր բաներ են ասում՝ էս ապրանքը քիչ ա, էն ապրանքը շատ ա: Մեկ ա, ինչքան ապրանք բերենք, 10 օր՝ ավելի, 20 օր՝ պակաս: Ընկերներ, սա 10 օրվա, 20 օրվա, 2 ամսվա պայքար չէ, մենք պետք է պահի լրջությունը գնահատենք: Կարող է մի ապրանքատեսակ մի քիչ բավարար չենք կուտակել, բայց բավարար աշխատանք է կատարվել, որպեսզի երկիրը սովի չմատնվի: Մենք ահռելի պաշարներ ունենք, մեր տեղական արտադրանքը թույլ է տալու երկարաժամկետ պայքար տանել և չենթարկվել այդ ճնշումներին»,- ասել է Հարությունյանը:  

Արցախի նախագահը նաև նշել է՝ գալիս հարցնում են՝ ձմեռը ո՞նց ենք անցկացնելու. «Ասել եմ՝ չգիտեմ, որովհետև չգիտեմ՝ ինչ ռեժիմ է լինելու: Հեղուկ գազ կարողանալո՞ւ ենք բերել, թե՞ չէ, հոսանքի հետ ինչպիսի խնդիրներ են առաջանալու, բայց այն, որ մեր ներքին արտադրանքի և ծառայությունների ծավալը ավելացնելու առումով բավարար աշխատանք կատարվել է, դա միանշանակ է: Չգիտեմ՝ քանի՞ ժամ է լույս լինելու, չգիտեմ՝ գազ լինելո՞ւ է, թե՞ չէ, համոզված եմ, որ չի լինելու»:

«Ասում են՝ պիտի գնանք Բաքու՝ բանակցելու», նկատել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով՝ «իսկ ինչո՞ւ չգնալ»:

«Որովհետև Բաքուն մեզ հետ մի թեմա է քննարկում այսօր՝ ինտեգրացիայի թեման: Փորձել եմ երկու տարի, եթե որևէ մեկը գտնում է, որ ես վատ բանակցող եմ եղել, վերջի փուլում ես չեմ բանակցել: Այդ բանակցությունները արդյունք չեն տալիս, որովհետև գալիս ասում է՝ էս է մեր օրակարգը: Ադրբեջանը մեզ ասում է՝ սեղանի շուրջ նստելու համար առաջին պայմանը Պաշտպանության բանակի լուծարումն է: Պիտի լուծարենք, հետո գնանք հանդիպման: Բաց եմ ասում՝ գնում ենք հայտարարում, որ բանակը լուծարում ենք, պետական կառավարման համակարգը լուծարում, որից հետո գազը կտան, հոսանքը կտան և ճանապարհով կթողնեն որպես Ադրբեջանի քաղաքացիներ գնալ-գալ»:

Պոպուլիզմը մեր ԱԺ-ում շարունակվում է, որքան էլ որ ուզում եմ լինել անկեղծ: Այս մասին Արցախի Ազգային ժողովի նիստում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ես ուզում եմ նշել, որ իշխանությունը չի ենթարկվում որևէ ճնշման Հայաստանի կողմից և չի ուղղորդվում, այլ ընդդիմությունն է ենթարկվում Հայաստանի ընդդիմության քաղաքականությանը: Այսօր նորից կոչ եք անում քայլեր անել, որպեսզի կորուստենր չուենանք: Մենք ստիպված էինք Քաշաթաղի շրջանի երեք բնակավայրերի հանձնումն անել, որպեսզի ահռելի կորուստներ չտանք, և վերջնականապես չբնաջանջվի Ղարաբաղը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նա նաև նշել է, որ ազնիվ է եղել և ընդդիմադիր պատգամավորներին ցույց է տվել ադրբեջանական և ռուսական կողմի բոլոր նամակագրությունները:

«Ռուսական կողմը մեզ պարտադրում էր գնալ այդ քայլին: Դե որ այդպես է, այսօր եկեք գնանք ռուսական կողմին պարտադրեք՝ ինչո՞ւ չի կատարում իր պարտավորությունները: Ստիպում եք այս դահլիճում ասել, որ՝ այո՛ մենք համաձայնեցնում ենք մեր քայլերը, համաձայնեցնելով ենք այդքանը անում, ոչ թե ուղղորդվում ենք որոշ ուժերի կողմից քաղաքական նպատակներից ելնելով, այլ իրականացնում ենք համաձայնեցված խաղաղապահ ուժերի և այդ ուժերը ղեկավարող ուժերի հետ»,- ասել է նա:

«Շատ լուրջ որոշումների փաթեթ ենք ներկայացնելու: Նրանք, ովքեր թողել են երկիրը, գնացել, այսօր վարձակալությամբ տվել են իրենց գույքը, ստանում են եկամուտներ, այս բոլորի նկատմամբ պետք է որոշում կայացնենք»: Այս մասին Արցախի Ազգային ժողովի նիստում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մենք պետք է հարգենք մեր Սահմանադրությունը, բայց ես կողմնակից եմ, որ նման մարդկանց նկատմամբ լինի շատ խիստ վերաբերմունք, առաջին հերթին զրկել եկամուտի հնարավորությունից: Ընդհուպ հնարավոր է պետականացնել գույքը, եթե պետք լինի բնակարանը: Մենք պետք է գնանք այդ ճանապարհով:

Ամենաշատը, որ ինձ դիմում են, բնակարանի համար են դիմում այսօր: Էդ որ գոռգոռում են, հայտարարում՝ խուճապ է, ժողովուրդը փախչում են, գնում են, ես հայտարարում եմ, որ ամենաշատը դիմում են բնակարանների հետ կապված խնդրով:

Ով ուզում է գնա, ջհանդամը գնա ու ձենը կտրած, խուճապ մի տարածեք, ժողովուրդը ուզում է ապրել ու արարել այստեղ»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Մահապատիժը ծանր բան է, բայց բանտերի հնարավորությունները սահմանափակ են, պետք է ինչ-որ մեխանիզմ մտածենք: Այս մասին Արցախի Ազգային ժողովի նիստում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ապատեղեկատվություններ տարածողներին:

«Այդ մարդիկ մոլորված մարդիկ են, իրականում նրանց քայլերը դավաճանական են, բայց նրանք մոլորված, խաբված մարդիկ են, որոնք գումարի դիմաց Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին վերլուծություններ են տալիս: Ժողովուրդը ինչից է դժգոհ, ինչից է գոհ: Փորձում են ինֆորմացիա ստանալ, հասկանալ՝ որոնք են մեր պրոբլեմները, որպեսզի խորացնեն դրանք: Զորամասները գտնելու խնդիր չունեն, խնդիր ունեն հասկանալ մեր ներքաղաքական խնդիրները, որպեսզի պառակտեն: Լրտեսների և դավաճանների հետ կապված լինելու է օրենսդրական խստացում, և շուտով կունենանք դա»,- նշել է նա:

Թեմայի այլ նորություններ