Սեֆիլյանը մեկնաբանել է «Բևեռ»-ի մասնակցությունը ԱԱԾ-ի հայտնած ահաբեկչության գործին
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    28%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    51%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    11 կմ/ժ
  • Արարատ 23°C
    33%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    65%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    28%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    76%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21414
  • Դոլար = 388

Սեֆիլյանը մեկնաբանել է «Բևեռ»-ի մասնակցությունը ԱԱԾ-ի հայտնած ահաբեկչության գործին

Սեֆիլյանը մեկնաբանել է «Բևեռ»-ի մասնակցությունը ԱԱԾ-ի հայտնած ահաբեկչության գործին

Ազգային ժողովրդարական բևեռի առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանն այսօր, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացրել է, որ «ահաբեկչության գործի» շրջանակում որպես վկա այսօր Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարցաքննվել է։

Նա հերքել է Բևեռի մասնակցությունն այդ գործին։

Սեֆիլյանն ասել է, որ կալանավորվածներից երկուսին ճանաչում է, բևեռական չեն, բայց վերջին շրջանում շփումներ են ունեցել իրենց հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման շուրջ։

Սեֆիլյանը չի կարծում, թե նրանք իսկապես փորձել են ահաբեկչություն կատարել։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ բացահայտվել է նախնական համաձայնությամբ խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք:

Հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել՝ մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Թեմայի այլ նորություններ