ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել ՀՀ-ում կայացած արտահերթ ընտրությունների վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    56%
    24 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 28°C
    46%
    13 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    43%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    24 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    64%
    18 կմ/ժ
  • Արցախ 21°C
    52%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել ՀՀ-ում կայացած արտահերթ ընտրությունների վերաբերյալ

ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել ՀՀ-ում կայացած արտահերթ ընտրությունների վերաբերյալ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, հաջորդական՝ արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունների առիթով:  Ներքաղաքական գերշիկացած մթնոլորտում՝ հեզասահ ու անցնցում ընտրությունների անցկացումը մեր ժողովրդի համար մեծագույն հաղթանակ է: Միաժամանակ, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման կարևորագույն ձեռքբերում է նաև այն իրողությունը, որ ամբողջ հանրապետության տարածքով տեղի ունեցավ, թեկուզ թերի, բայց բուռն և իրական նախընտրական քարոզարշավ, վաստակելու համար Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու քվեն:

Այս առթիվ, շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին՝ ընտրություններում արձանագրած տպավորիչ հաղթանակի կապակցությամբ և համոզված ենք, որ վարչապետին տալով իշխանության նորոգված մանդատ, ընտրողը հստակ պատգամ է ուղարկում առ այն, որ մեր ռազմագերիների տուն դարձի, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, Արցախի խնդրի մշտական և արդար լուծման, Հայաստանի հանրապետության անվտանգության և ապահովության ամրապնդման կողքին, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և կաշառակերության դեմ պայքարը մնում են առաջնահերթություն և 2018 թվականին սկսված գործը պետք է հասցնել ավարտին:

Մյուս կողմից, անընդունելի և դատապարտելի ենք գտնում որոշ քաղաքական գործիչների և մի շարք հոգևորականների կողմից ընտրողների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու պիտակավորումները, որոնք միայն  խորացնում են հասարակության բեւեռացումը, երբ այսօր միակ հրամայականը ներքին լարվածության լիցքաթափումը պետք է լինի: Այդ տեսանկյունից, ողջունում ենք վարչապետի՝ համախմբման ու երկխոսության կոչը և հույս հայտնում, որ դա կլինի առաջին քայլը՝ համերաշխության վերականգնման և միասնական ջանքերով հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման»:        

Թեմայի այլ նորություններ