ՍԴ նախագահը բոլորին խնդրեց լքել նիստերի դահլիճը՝ բացի կողմերից. քննարկվում է նիստը դռնփակ շարունակելու հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    30%
    22 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 30°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    30%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    30%
    22 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

ՍԴ նախագահը բոլորին խնդրեց լքել նիստերի դահլիճը՝ բացի կողմերից. քննարկվում է նիստը դռնփակ շարունակելու հարցը

ՍԴ նախագահը բոլորին խնդրեց լքել նիստերի դահլիճը՝ բացի կողմերից. քննարկվում է նիստը դռնփակ շարունակելու հարցը

Սահմանադրական դատարանում այսօր՝ արդեն 5-րդ օրն անընդմեջ շարունակվում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստը:

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը րոպեներ առաջ խնդրեց հասարակության եւ Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ լքել նիստերի դահլիճը: Որոշվեց փակ ռեժիմով քննարկել հարցով զեկուցող Էդգար Շաթիրյանի առաջարկը՝ նիստը դռնփակ շարունակելու մասին: 

Փակ նիստին մասնակցում են դատավորներն ու կողմերի ներկայացուցիչները:

«Սահմանադրական դատարանի մասին օրենքի 35-րդ հոդվածը կարգավորում է դատարանում գործի քննության հրապարակայնության հետ կապված հարցերը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակիցների անձնական կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով ԶԼՄ-ների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստին կարող է արգելվել՝ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված աշխատակարգային որոշմամբ»,- դռնփակ ռեժիմի անցնելուց առաջ ընթերցեց Դիլանյանը՝ չմանրամասնելով, թե օրենքում թվարկված դեպքերից որին է առնչվելու քննարկվելիք հարցը:

Հիշեցնենք, ընտրությունների արդյունքները բողոքարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Պատասխանող կողմն է ԿԸՀ-ն: 

Թեմայի այլ նորություններ