ՍԴ-ն որոշել է մերժել «Զարթոնք»-ի, «Պատիվ ունեմ»-ի և «Հայաստան»-ի միջնորդությունները, իսկ դրանցից 3-ի քննարկումը հետաձգվել է. ՍԴ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    30%
    22 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 30°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    30%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    30%
    22 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

ՍԴ-ն որոշել է մերժել «Զարթոնք»-ի, «Պատիվ ունեմ»-ի և «Հայաստան»-ի միջնորդությունները, իսկ դրանցից 3-ի քննարկումը հետաձգվել է. ՍԴ նախագահ

ՍԴ-ն որոշել է մերժել «Զարթոնք»-ի, «Պատիվ ունեմ»-ի և «Հայաստան»-ի միջնորդությունները, իսկ դրանցից 3-ի քննարկումը հետաձգվել է. ՍԴ նախագահ

Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 13-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

Ինչպես հաղորդեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, դատարանը որոշել է մերժել «Զարթոնք» կուսակցության հետևյալ միջնորդությունները. «ԱԱԾ-ից տեղեկություն, թե ընտրությանը մասնակցած քաղաքացիներից յուրաքանչյուրը վերջին անգամ երբ է լքել ՀՀ պետական սահմանը և երբ է վերադարձել: ՊԵԿ-ից և վարչապետի աշխատակազմից պահանջել հանրային ծառայողների քանակը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկատվություն ստանալ, թե ընտրատեղամասերը որքան ժամանակով են հոսանքազրկվել և ինչ պատճառներով»:

ՍԴ նախագահը հավելեց, որ միջնորդության քննարկումը՝ ՊՆ-ից տեղեկություն, թե քանի զինծառայող է մասնակցել ընտրություններին, դատարանը որոշել է հետաձգել: ՍԴ-ն որոշել է մերժել նաև «Պատիվ ունեմ» դաշինքի «Հույժ հրատապ» վերտառությամբ միջնորդությունը: Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի 4 միջնորդություններին, ապա դրանցից 2-ը մերժվել են, 2-ի քննարկումը հետաձգվել է:

Թեմայի այլ նորություններ