Սարյանի պուրակի ոռոգման համակարգը վնասված է. գողացել են 17 ցայտիչ, 20-ը՝ միտումնավոր կոտրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    24 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Սարյանի պուրակի ոռոգման համակարգը վնասված է. գողացել են 17 ցայտիչ, 20-ը՝ միտումնավոր կոտրել

Սարյանի պուրակի ոռոգման համակարգը վնասված է. գողացել են 17 ցայտիչ, 20-ը՝ միտումնավոր կոտրել

Մայրաքաղաքի Սարյանի պուրակի ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող ոռոգման համակարգն այս պահին վնասված է։ Շինարարական աշխատանքները դեռ չավարտված, պուրակից գողացել են տեղադրված 17 ցայտիչ, որն էլ, որ չի հաջողվել տանել (մոտ 20 հատ), միտումնավոր վնասել ու կոտրել են։ Գողացել են նաև մոտ 50 բույս՝ ոսկեզանգ, վարդ և այլն։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:

«Մոտ երկու շաբաթ առաջ էինք ուրախությամբ տեղեկացրել, որ պուրակում լուծել ենք ոռոգման հարցը։ Հարգելի քաղաքացիներ, մենք ջանք, ժամանակ ու ռեսուրս չենք խնայում վերականգնելու Երևանի առանց այն էլ սակավ կանաչ գոտիները։ Խնդրում և հորդորում ենք չավելացնել խնդիրներն ու չփչացնել եղածը։ Քանի որ դրանք վերականգնելու համար մենք ստիպված ենք լինում կրկնակի վճարել մեր համայնքային բյուջեից՝ մեր բոլորիս գրպանից», նշված է գրառման մեջ։

Թեմայի այլ նորություններ