Սարգիս Խանդանյանի կարծիքով՝ ԱԺ-ն պետք է վավերացնի Հռոմի ստատուտը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    44%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    3 կմ/ժ
  • Արցախ 13°C
    95%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Սարգիս Խանդանյանի կարծիքով՝ ԱԺ-ն պետք է վավերացնի Հռոմի ստատուտը

Սարգիս Խանդանյանի կարծիքով՝ ԱԺ-ն պետք է վավերացնի Հռոմի ստատուտը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի կարծում է, որ խորհրդարանը պետք է վավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ)։

Խանդանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ինչպես գիտեք, Հռոմի ստատուտը արդեն խորհրդարանում է, և կան ժամկետներ, որոնց ընթացքում կունենանք քննարկումներ խմբակցության մակարդակում, նաև ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովում հարցը պետք է քննարկվի։ Այս պահին խորհրդարան ուղարկված տարբերակում չկան վերապահումներ։ Ես կարծում եմ, որ, այո, պետք է այն վավերացվի»,- ասաց Խանդանյանը։

Ինչ վերաբերում է լրագրողի այն հարցին, թե Ռուսաստանն այս թեմայի առնչությամբ անհանգստություն է հայտնել և պարզաբանումներ է պահանջել հայկական կողմից, ԱԺ հանձնաժողովի նախագահն ասաց.

«Ես չգիտեմ, թե ինչ բովանդակությամբ հարցեր են առաջադրել Հայաստանին և չգիտեմ՝ արդյոք պատասխաններ կա՞ն դրանց, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, ես կրկնում եմ, որ նման փաստաթղթերին միանալը Հայաստանի սուվերեն իրավունքն է, և առանձնապես բացատրությունների կարիք չկա:  Եթե ընթերցեք ստատուտը, կտեսնեք մի շարք ռազմական հանցագործություններին անդրադարձ, որոնք տեղի են ունենում վերջին երկու տարիներին Հայաստանի տարածքում Ադրբեջանի ագրեսիաների ընթացքում: Բացի այդ, ստատուտն անդրադառնում է ցեղասպանությանը՝ որպես քրեորեն պատժելի երևույթի, և կարծում եմ, որ Հայաստանը՝ որպես ցեղասպանության ժառանգների երկիր, նաեւ բարոյապես է պարտավոր միանալ այս մեխանիզմին»։

Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ, գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման: 

Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

Թեմայի այլ նորություններ