Սամվել Շահրամանյանը հայտնել է, թե ինչու է ստորագրել ԼՂ-ն լուծարելու հրամանագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    90%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    49%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    39%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    39%
    15 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    65%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Սամվել Շահրամանյանը հայտնել է, թե ինչու է ստորագրել ԼՂ-ն լուծարելու հրամանագիրը

Սամվել Շահրամանյանը հայտնել է, թե ինչու է ստորագրել ԼՂ-ն լուծարելու հրամանագիրը

«Բանակցությունների արդյունքում ընդունել ենք փաստաթուղթ, որը նախատեսում էր սեպտեմբերի 20-ին դադարեցնել ռազմական գործողությունները, լուծարել ՊԲ-ն, դուրս բերել ՀՀ զինուժի ուժերը, հանձնել զինտեխնիկան»:

Այս մասին ԼՂ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սամվել Շահրամանյանը:

«Մեզ համար անընդունելի էր «ՀՀ զինուժի մնացորդների դուրսբերում» ձևակերպումը, բայց դա ադրբեջանցիների պնդումն էր, բայց հասկանալով, որ այդ փաստաթղթի տակ չենք ստորագրում և իրավական ոչ մի պարտավորություն չենք ստանձնում, մենք իրենց բանավոր ու գրավոր տեղեկացնում էինք, որ ՀՀ զինուժ չկա ԼՂ-ում: Հայաստանը տեղյակ էր ԼՂ-ն ինչ է ստորագրում, և մենք քննարկում էինք ՀՀ իշխանությունների հետ հնարավոր վտանգները՝ կապված այդ փաստաթղթերի հետ, բայց մեր նպատակը արցախցիների կյանքը փրկելն էր»,- ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե ստեղծված իրավիճակում կա՞ր հնարավորություն առանց պատերազմի, այդքան զոհերի դուրս գալ իրավիճակից, Շահրամանյանը հայտարարել է.

«Դա հռետորական հարց է, որ կարելի է ասել, որ կար հնարավորություն: Բայց իրականում մենք նման հնարավորություն չենք ունեցել, և ես չէի տեսնում նման հնարավորություն, ինչը կստիպեր արցախցիներին հավատալ իրենց ղեկավարությանը և առանց որևիցե դիմադրություն ցույց տալու թողնեինք ու դուրս գայինք մեր հայրենիքից: Իհարկե, հարձակումից հետո մենք բոլորս լծվել ենք մեր հայրենիքը պաշտպանելու գործին, և բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ մենք եկել ենք այդ եզրակացությանը, որ ճիշտ է դադարեցնել և փրկել կյանքեր»:

Թեմայի այլ նորություններ