Սահմանադրական դատարանում հարակից զեկուցմամբ հանդես է եկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Սահմանադրական դատարանում հարակից զեկուցմամբ հանդես է եկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը

Սահմանադրական դատարանում հարակից զեկուցմամբ հանդես է եկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվել է արտահերթ ընտրության արդյունքների վիճարկման դիմումների քննությունը: Հարակից զեկուցմամբ հանդես է եկել նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը:

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ նախընտրական շրջանում կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել հեռարձակել 90 րոպե անվճար քարոզչական նյութ, սակայն 12 ուժ օգտագործել է ընդամենը 4-30 րոպե:

Հանձնաժողովի նախագահը տարօրինակ է որակել հատկապես քաղաքական ուժերի այն պնդումները, թե սահմանափակվել է իրենց ներկայությունը Հանրային հեռուստատեսությունում:

Հակոբյանն անդրադարձել է նաև եթերում ատելության խոսքի, բռնության քարոզի ու հակաքարոզչության դեպքերին:

«Հունիսի 12-ին Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի կողմից Հանձնաժողովի նախագահին հասցեագրված գրությամբ տրվել է սպառիչ պարզաբանում, որը ևս առկա է Հանձնաժողովի պաշտոնական կայքում: Դա այն պարզաբանումն է, որ հեռարձակողները, հեռուստա- և ռադիոընկերությունները օրենքով որևէ իրավասություն չունեն՝ միջամտելու այդ քարոզչական նյութերի բովանդակությանը: Սակայն այստեղ ես պետք է նշեմ, որ հանրային հեռարձակողն ունի հատուկ առաքելություն՝ օրենքով ամրագրված: Այն պետք է ապահովի մեր հասարակության կրթական, մշակութային, տեղեկատվական պահանջմունքները և տարածի շատ բալանսավորված տեղեկատվություն: Եվ, փաստորեն, այդ առաքելությունը տարիներով, ասենք, իդեալական դեպքում, կատարում է և գալիս է մի նախընտրական  պահ, երբ Հանրայինի եթերը լցվում է առանց որևէ ֆիլտր անցնելու, բովանդակությամբ, որտեղ կա և՛ վիրավորանք, և՛ հայհոյանք, և՛ ապատեղեկատվություն, և՛ հակաքարոզչություն:

Ուզում եմ ասել, որ շատ երկրներում Հանրային հեռուստատեսությամբ քարոզչական այդպիսի նյութերը նախընտրական շրջանում ընդհանրապես արգելված են, և թույլատրված են միայն բանավեճեր ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև կամ հարցազրույցներ, որտեղ հակառակ կողմը՝ լրագրողը, կարող է այդ ատելության խոսքը, ապատեղեկատվությունը ինչ-որ չափով կանխել»,- ասել է Տիգրան Հակոբյանը:

Թեմայի այլ նորություններ