Սա պատերազմին նախապատրաստություն չէ, այլ խաղաղության. վարչապետը՝ պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    65%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    15 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    77%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    90%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Սա պատերազմին նախապատրաստություն չէ, այլ խաղաղության. վարչապետը՝ պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացման մասին

Սա պատերազմին նախապատրաստություն չէ, այլ խաղաղության. վարչապետը՝ պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացման մասին

2024 թվականի բյուջեով 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը։ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

«Սա պատերազմին նախապատրաստություն չէ, այլ խաղաղության, որովհետև քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիքն է։

Վստահ եմ, որ բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք»,-ասաց Փաշինյանը։

Այդ առումով վարչապետը Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների և ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստությունները անկեղծ չի համարում երկու պատճառով։

«Նախ՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետության ոչ միայն իրավունքը, այլև պարտականությունն է բարեփոխել, ամրացնել բանակը, ինչը մենք անում ենք։ Եվ երկրորդը՝ վերջին տասը տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանի նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավելի են եղել։ Եվ, ըստ էության, շարունակում  են այդպիսին մնալ»,-եզրափակեց Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ