Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    13 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    76%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    81%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    69%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    6 կմ/ժ
  • Արցախ 20°C
    67%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր

Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր նախաձեռնել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը:

Քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր: Պատգամավորը տեղեկացրել է, որ եզդիական համայնքի կողմից  ստացել է հարյուրավոր նամակներ, որոնցում բարձրաձայնված խնդիրներին հնարավոր է լուծումներ տալ՝ փոփոխություններ եւ լրացումներ կատարելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում:

Ռուստամ Բաքոյանի առաջարկով աշխատանքային քննարկման երկրորդ մասն ընթացել է դռնփակ ձեւաչափով:

Քննարկումը տեղի է ունեցել հուլիս 3-ին: Մասնակցել են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, Կառավարության, ՄԻՊ գրասենյակի, ինչպես նաեւ ԱԱԾ եւ Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Թեմայի այլ նորություններ