Ռուստամ Բադասյանը պարզաբանում է՝ ինչ ասել է երազանքների դատարան
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Ռուստամ Բադասյանը պարզաբանում է՝ ինչ ասել է երազանքների դատարան

Ռուստամ Բադասյանը պարզաբանում է՝ ինչ ասել է երազանքների դատարան

«Երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից կազմված դատարանն է, որտեղ պրոցեսներն արագ են տեղի ունենում, և կա բարձր հանրային վստահություն դատական ակտերի նկատմամբ»:

Այս մասին այսօր հայտնեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ դատական համակարգին վերաբերող նոր օրինագծով կունենանք երազանքների դատարան:

Նա նշեց, որ դատական համակարգում պետք է նոր դատավորներ հայտնվեն՝ կոտրելով փակ շղթան: «Համակարգի ներսից անընդհատ վերարտադրվելու, հետո դատական դեպարտամենտ գալու, որոշ ժամանակ անց այնտեղից գնալու, դատավոր դառնալու, համակարգի ներսում փոխկապակցվածություն ունենալու այդ փակ շղթան պետք է կոտրվի, և ինչպես ցանկացած բարեփոխման ժամանակ, այստեղ ևս ապավինում ենք քաղաքացիների օգնությանը, տվյալ դեպքում՝ իրավական համայնքի»:

Թեմայի այլ նորություններ