Ռուստամ Բադասյանը մեկնում է արձակուրդ. նա կմասնակցի Սահմանադրական դատարանի վաղվա նիստին
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Ռուստամ Բադասյանը մեկնում է արձակուրդ. նա կմասնակցի Սահմանադրական դատարանի վաղվա նիստին

Ռուստամ Բադասյանը մեկնում է արձակուրդ. նա կմասնակցի Սահմանադրական դատարանի վաղվա նիստին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ: Այդ կապակցությամբ Կառավարության պաշտոնական կայքում հրապարկված որոշման մեջ ասվում է. 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հուլիսի 9-13-ը ներառյալ:
2. Ռուստամ Բադասյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը»:

Հիշեցնենք, որ Բադասյանն ու փոխնախարար Սուրեն Գրիգորյանը հունիսի 20-ի ընտրությունների վիճարկման հարցով ՍԴ-ում ներկայացնելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը ներգրավվել է որպես երրորդ կողմ: Բադասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը: Ըստ ՀԺ տեղեկությունների Գրիգորյանը եւս արձակուրդ է վերցրել:

Թեմայի այլ նորություններ