Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին. Բելգորոդի մարզում կան վիրավորներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արարատ 15°C
    68%
    17 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    11 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    70%
    8 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին. Բելգորոդի մարզում կան վիրավորներ

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին. Բելգորոդի մարզում կան վիրավորներ

ՌԴ Բելգորոդի մարզի Վալույկի քաղաքի գնդակոծության հետևանքով 8 մարդ է վիրավորվել: Վիրավորների թվում կա նաև մեկ երեխա, որին անրակի կոտրվածքով կտեղափոխեն Բելգորոդի հիվանդանոց: Ինչպես տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից, այս մասին հայտնել է Բելգորոդի մարզի առողջապահության նախարարը:

Իսկ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Բելգորոդի ուղղությամբ արձակվել է 40 հրետանային արկ և 14 «Գրադ»-ի արկ: Հրետակոծության հետևանքով մի քանի բազմաբնակարան շենքերում փշրվել են ապակիները, վնասվել են շենքերի ճակատները:

Ուկրաինական կողմն էլ հաղորդել է, որ ռուսական ուժերը Օդեսայի մարզի վրա են արձակել չորս «Կալիբր» թևավոր հրթիռ, որոնք բոլորը խոցվել են:

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարն էլ հայտնել է, որ երկու շաբաթ շարունակվող հակահարձակման ընթացքում Բերդյանսկի և Մելիտոպոլի ուղղություններում ազատագրվել է 8 բնակավայր: Դրանցից վերջինը մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի մարզի Պյատիխատկի բնակավայրն է: Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ գյուղի կորուստն ընդունել է նաև Զապորոժիեի՝ ՌԴ-ի կողմից նշանակված ղեկավար Վլադիմիր Ռոգովը: Իսկ ՌԴ ՊՆ-ն այսօրվա տեղեկագրում հայտնել է մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Պյատիխատկիի շրջանում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին:

Թեմայի այլ նորություններ