Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դիմել է «Վագներ»-ի մարտիկներին, Վլադիմիր Պուտինը հանդես կգա ուղերձով
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    63%
    26 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    75%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    73%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դիմել է «Վագներ»-ի մարտիկներին, Վլադիմիր Պուտինը հանդես կգա ուղերձով

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դիմել է «Վագներ»-ի մարտիկներին, Վլադիմիր Պուտինը հանդես կգա ուղերձով

«Վագներ» մասնավոր ռազմականացված ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է Ռոստովի ռազմական օբյեկտների նկատմամբ վերահսկողության հաստատման մասին. նա հերթական տեսանյութն է հրապարակել, այս անգամ` Դոնի Ռոստով տեղակայված Հարավային ռազմական շրջանի շտաբից:

«Մենք շտաբում ենք. առավոտյան 7:30 է: Մեր վերահսկողության տակ են Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում` օդանավակայանը: Ռազմական առաքելություն իրականացնող ինքնաթիռներն առանց խնդիրների հեռանում են, նույնը սանիտարականների դեպքում է: Մենք ընդամենը վերահսկում ենք, որպեսզի գրոհային ինքնաթիռները հարվածներ հասցնեն ոչ թե մեր, այլ ուկրաինացիների ուղղությամբ»,- հայտարարել է նա` հավելելով, որ գլխավոր շտաբը, հրամանատարական կետը աշխատում է իր սովորական ռեժիմով, որևէ մեկի աշխատանքը չի դադարեցվել:

Ռոստովի ռազմական շտաբում ՌԴ պաշտպանության փոխնախարար Եվկուրովի ու ԳՇ պետի տեղակալ Ալեկսեևի հետ զրուցելիս Պրիգոժինը պահանջել է Շոյգուին ու Գերասիմովին: Հակառակ պարագայում նա խոստացել է շարժվել Մոսկվա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա ուղերձով: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պուտինն ուղերձով հանդես կգա Երևանի ժամանակով 11:00-ին:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքում անցկացվում են անվտանգության ուժեղացման գծով հակաահաբեկչական համալիր միջոցառումներ: Ճանապարհներին վերահսկողությունը կուժեղացվի, հնարավոր է` զանգվածային միջոցառումները չեղարկվեն:

Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը քաղաքացիներին կոչ է արել խուսափել շրջանի հարավային ուղղությամբ երթևեկելուց: Հակաահաբեկչական միջոցառումներն ուժեղացվել են` ասել է նա` հավելելով, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է իրավապահների, այդ թվում` Անվտանգության դաշնային ծառայության կողմից:

Ռոստովի շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը հայտարարել է, որ հունիսի 24-ին նախատեսված բոլոր զանգվածային միջոցառումները չեղարկվել են, Ռոստովում որոշակի սահմանափակումներ են մտցվել տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար` Տագանրոգի և հյուսիսային ուղղություններով:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկներին ուղղված կոչով:

«Ձեզ խաբելով ներգրավել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ: Մի քանի ջոկատներից ձեր ընկերներից շատերն արդեն գիտակցել են իրենց սխալը՝ օգնություն խնդրելով՝ ապահովելու նրանց վերադարձը մշտական տեղակայման կետեր: Օգնության դիմած բոլոր մարտիկներին և հրամանատարներին մենք արդեն աջակցություն ենք ցուցաբերել»,- նշված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։

Գերատեսչությունից խոստացել են երաշխավորել բոլորի անվտանգությունը՝ պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների հետ հնարավորինս շուտ կապ հաստատելու դեպքում:

Մոսկվա քաղաքում, Մոսկվայի, Վորոնեժի մարզերում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մայրաքաղաքի բոլոր զանգվածային միջոցսառումները չեղարկվել են:

Միջոցառումները չեղարկվել են նաև Լիպեցկի, Վորոնեժի, Ռոստովի և այլ մարզերում:

Փակ են Ռուսաստանի հարավի մի շարք միջմարզային և միջքաղաքային ավտոճանապարհներ:

Լրատվամիջոցները հայտնում են, որ ուժայինները շրջափակել են Սանկտ Պետերբուրգում «Վագներ»-ի կենտրոնի շենքը: Խիստ հսկողություն է սահմանվել Կրասնոդարի, Ստավրոպոլի և այլ մարզերի պետական նշանակության շենքերում:

Թեմայի այլ նորություններ