ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի խմբակցությունների ներկայացուցիչներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    79%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    84%
    5 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի խմբակցությունների ներկայացուցիչներին

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի խմբակցությունների ներկայացուցիչներին

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր եւ վաղը հանդիպումներ է ունենալու Պետական դումայի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Հայ պատվիրակները հանդիպել են «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ) խմբակցության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր:

Հանդիպում է եղել «Նոր մարդիկ» (Новые люди) կուսակցության խմբակցության հետ: Քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեությանը վերաբերող հարցեր, Հայաստանում ՌԴ քաղաքացիների կեցությանն առնչվող խնդիրների շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել 44-օրյա պատերազմի եւ այս պահին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ԶՈՒ-ի գործողությունների մասին:

«Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» (Справедливая Россия-за правду) եւ Լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) կուսակցությունների խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել անվտանգային խնդիրներին, քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր:

Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, հանդիպում է նախատեսված իշխող «Միացյալ Ռուսաստան» (Единая Россия) կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ: 
  
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցի շրջանակում  Ալեքսանդրովյան այգում ծաղկեպսակ եւ ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հիշատակին:

Թեմայի այլ նորություններ