ՌԴ-ն Հայաստանի հետ տնտեսական դաշտում արհեստական խնդիրներ է ստեղծո՞ւմ․ նախարարը պարզաբանում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    25%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    28 կմ/ժ
  • Լոռի 16°C
    64%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    86%
    11 կմ/ժ
  • Արարատ 24°C
    30%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    66%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    20%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    20%
    9 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 17°C
    83%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.2038
  • Դոլար = 388

ՌԴ-ն Հայաստանի հետ տնտեսական դաշտում արհեստական խնդիրներ է ստեղծո՞ւմ․ նախարարը պարզաբանում է

ՌԴ-ն Հայաստանի հետ տնտեսական դաշտում արհեստական խնդիրներ է ստեղծո՞ւմ․ նախարարը պարզաբանում է

ՌԴ-ի հետ ունեցած առևտրային գործընթացներն իրականանում են նորմալ կերպ։

Այս մասին այսօր ԱԺ-ում՝ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներից հետո՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին՝ կա՞ արդյոք արհեստական խոչընդոտ Ռուսաստանի կողմից արտահանման գործընթացներում՝ հաշվի առնելով Լարսի անցակետում Կոնյակի արտահանման խոչընդոտը, որը ստեղծել էր ռուսական կողմը։

«Խնդիր չկա, դա մասնավոր դեպք էր, որը լուծվել է, և ՌԴ-ի հետ առևտրային հարաբերությունները բաց են, ու էական ջանքեր ենք ծախսում, որ զարգացնենք առևտրատնտեսական հարաբերությունները»,- վստահեցրեց նա։

Նախարարի խոսքով՝ արտաքին առևտրի ծառայությունների մասով առաջին անգամ գերազանցում է եղել համախառն ներքին արդյունքից։ Ինչ վերաբերում է տնտեսական դաշտում ՌԴ-ի կողմից խոչընդոտներ ստեղծելու վերաբերյալ խնդրին, Քերոբյանը նկատեց․ «Տարբեր մտավախություններ այս ուղղությամբ հայտնել ենք, բայց մտավախությունների մակարդակով տեսնում ենք, որ ընկերություններն ինտեսիվ կերպով աշխատում են իրենց ՌԴ գործընկերների հետ»։

Այս ամենից զատ, ըստ նախարարի, ակտիվացել է Հայաստանի տարածաշրջանային ցուցահանդեսներին մասնակցությունը․ նոյեմբերին Չինաստանում տեղի կունենա տնտեսական մեծ էքսպո, փետրվարին՝ Արաբական էմիրություններում։

Թեմայի այլ նորություններ