ՌԴ խաղաղապահների անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայ մեկ շաբաթում լքեց ԼՂ-ն. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    100%
    11 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    2 կմ/ժ
  • Արարատ 17°C
    44%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    64%
    7 կմ/ժ
  • Արցախ 14°C
    91%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՌԴ խաղաղապահների անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայ մեկ շաբաթում լքեց ԼՂ-ն. Փաշինյան

ՌԴ խաղաղապահների անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայ մեկ շաբաթում լքեց ԼՂ-ն. Փաշինյան

Ժողովրդավարությունը Հայաստանում շարունակել և շարունակում է ստանալ ուժեղ հարվածներ, որոնք գործում են գրեթե ճշգրտորեն կրկնվող սցենարով: Այդ մասին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա նշեց, որ խոսքը արտաքին ագրեսիայի, անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցների անգործության, Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը տապալելու նպատակով պատերազմական, հումանիտար իրավիճակը կամ արտաքին անվտանգային սպառնալիքը օգտագործելու փորձերի մասին է, որոնք արտահայտվում են հիբրիդային տեխնոլոգիաներիով, ներքին անկայունություններ հրահրելով՝ ուղղորդված արտաքին ուժերի կողմից:

«Նման իրադարձություններ 2020-ից ի վեր մի քանի անգամ ենք ունեցել, որոնցից խոշորագույնը Ադրբեջանի լայնածավալ հարձակումն էր Հայաստանի վրա 2022-ի սեպտեմբերի 13-ին, որի հետևանքով Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիա տեղի ունեցավ:

Նմանօրինակ ամենաթարմ և ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանը, ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության, լայնածավալ հարձակում իրագործեց ԼՂ-ի վրա: Այն ժամանակ, երբ 100 հազար հայերը ԼՂ-ից փախչում էին ՀՀ, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանություն տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում: Բայց ՀՀ ժողովուրդը համախմբվեց՝ հանուն սեփական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, և մեր պետության դեմ նյութված հերթական դավադրությունը ձախողվեց:

ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին ԼՂ-ում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100 հազար հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ, և պետք է արձանագրեմ, որ մենք այդ գործը պատվով կատարեցինք, այն աստիճան, որ միջազգային մեր գործընկերները խոստովանում են, որ իրենք չեն տեսել մի դեպք, որ 1 շաբաթում մի երկիր 100 հազար փախստական մտնի, և այդ երկիրը կարողանա բոլորին ընդունել՝ առանց փախստականների ճամբարներ և վրանային ավաններ հիմնելու: Մենք դա կարողացանք անել Հայաստանի ժողովրդի ու ժողովրդավարության շնորհիվ»,- ասաց Փաշինյանը, որի խոսքին դահլիճը ծափերով արձագանքեց:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ՀՀ-ում ընդունելու գործընթացը կազմակերպեց Հայաստանի ժողովրդի ու ժողովրդավարության շնորհիվ. «Ժողովրդի, որովհետև մարդիկ երբեմն նույնիսկ չէին սպասում, թե Կառավարությունը ինչ կանի, իրենք էին բռնի տեղահանվածներին տրամադրում առաջին անհրաժեշտության ապրանքներ, անգամ ժամանակավոր կացարաններ: Շատերը նրանց պարզապես հյուրընկալել են իրենց տներում»:

Երկրի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայ մեկ շաբաթում լքել է Լեռնային Ղարաբաղի իր բնօրրանը, ևս 20 հազարը հեռացել էր 44-օրյա պատերազմից անմիջապես հետո:

«Հայաստանի կառավարությունը, Եվրոպական խորհրդարանը բազմիցս են ահազանգել Լեռնային Ղարաբաղում մոտալուտ էթնիկ զտումների մասին, Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին՝ ապօրինաբար արգելափակված Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ փաստահավաք խումբ ուղարկելու բազմաթիվ կոչեր է հղել, բայց ոչ մի կառույց այդպես էլ նման որոշում չկայացրեց: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում թեմային առնչվող երեք քննարկում ենք նախաձեռնել, բայց քննարկումները որևէ գործնական արդյունք չունեցան, և ահա, Լեռնային Ղարաբաղը այլևս հայաթափված է: ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին Լեռնային Ղարաբաղի իրենց տներն ու բնօրրանը, ևս 20 հազարը Լեռնային Ղարաբաղից ստիպված էին եղել հեռանալ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, մի մասն էլ Լաչինի միջանցքի 2022 թվականի դեկտեմբերից մեկնարկած ապօրինի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն չէին ունեցել»,- ասաց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ